Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի 200 քկմ տարածքն օկուպացված է, բայց մենք այն հետ չենք բերելու ռազմական ճանապարհով. ՀՀ վարչապետ

Սեպտեմբեր 18,2024 11:42

«ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկրից չունի տարածքային պահանջներ: Այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ, ավելի քան 200 քկմ, բայց Հայաստանի կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում»,- Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա բացատրեց՝ վերջերս Ադրբեջանի հետ ստորագրած կանոնակարգը սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի վերաբերյալ հնարավորություն է տալիս և հավանական դարձնում, որ բանակցային եղանակով սահմանազատման գործընթացում կկարողանանք այդ խնդիրը լուծել:

ՀՀ շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր՝ նաեւ ասաց նա, պնդելով, թե դա է ամենամեծ վնասը, որ ինքը տվել է. «Այն սերը, որ ես տածել եմ իմ ժողովրդի նկատմամբ, ամենամեծ վնասն է, որ տվել եմ իմ հայրենիքին»:

Նրա պարզաբանումն էր՝ «2018-ից ի վեր, որպես վարչապետ, ամենամեծ պրոբլեմը, որը գոյություն է ունեցել, ամենամեծ պրոբլեմը, որ ունեցել ենք, դա եղել է մեր հայրենասիրությունը: Ընդ որում, ասվածի մեջ հեգնանք ու սարկազմ չկա: Ամենամեծ պրոբլեմը, որ մենք ունեցել ենք, որ ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունն էն ընկալմամբ, որ հայրենասիրության այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի: Ուղղակի դա կայսերական հայրենասիրության մի մոդել է, որը գրքերով, ֆիլմերով, տեքստերով, ելույթներով, հերոսներով, անուններով, նկարներով ներմուծվել է մեր սոցիալ հոգեբանություն: Հայրենասիրության այդ մոդելը նրա համար է, որ Հայաստանի պետություն գոյություն չունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30