Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ում գործունեությունը լիարժեք կվերականգնեն, երբ Հայաստանի հնչեցրած հարցերին հնչեն հստակ պատասխաններ. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 18,2024 11:20

ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում ՀՀ-ի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ մեր կարծիքով՝ ՀԱՊԿ–ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար. հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մասնակցում է  Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկմանը:

Վարչապետը նշեց՝ ՀԱՊԿ-ում գործունեությունը լիարժեք կվերականգնեն, երբ Հայաստանի հնչեցրած հարցերին հնչեն հստակ պատասխաններ. «Անընդհատ քննարկվում է՝ արդյոք Հայաստանը փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին: Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացված հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այդ շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել և արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Կամ, եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում և դրանք համոզիչ չեն, ամեն վայրկյան Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից»:

Նա հավելեց. «Կա արտահայտություն ավիացիայի մեջ՝ точка невозврата (անդառնալիության կետ), եթե մենք արդեն չենք անցել այդ կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնենք այդ անդառնալիության կետը: Պիտի անկեղծ ասեմ՝ որևէ մեկը մեզ դրանում մեղադրելու լեգիտիմ պատճառ ու առիթ չի ունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30