«Գեղարդ». Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքներում սկսել է «հաշվեհարդար» տեսնել նաև հայկական գերեզմանների նկատմամբ՝ ավերելով դրանք, վերացնելով հայկական հետքը։
Ադրբեջանական կողմն ամբողջովին ավերել է Արցախի Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի գերեզմանատունը։ Գյուղն Ադրբեջանի վերահսկողությանն է անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։
2023 թվականին ստացված արբանյակային պատկերներից պարզ է դառնում, որ գերեզմանոցը հիմնովին ոչնչացված է։ Բացի այդ՝ գերեզմանոցի տարածքում գտնվող հոգեհացի սրահը, որը ևս ավերվել է, Google Earth-ում արհեստականորեն նշվում է որպես մզկիթ։