Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց ու թափանցիկ լինելու խոստումներով իշխանության եկած երիտասարդները մեծ արագությամբ գերազանցեցին իրենց նախորդների ոչ թափանցիկ գործելաոճը. «Հրապարակ»

Սեպտեմբեր 18,2024 10:35

Բաց ու թափանցիկ լինելու ամպագոռգոռ խոստումներով իշխանության եկած երիտասարդները մեծ արագությամբ գերազանցեցին իրենց նախորդների ոչ թափանցիկ գործելաոճը: Նախ՝ կառավարության նիստերը դարձան ձեւական, իսկ քննարկվող հարցերի 90 տոկոսը՝ չզեկուցվող: Երկաթե վարագույր քաշեցին Արցախի հետ կապված բանակցությունների վրա` «ինչ ուզում եմ, էն էլ բանակցում եմ» կարգախոսով: Առհասարակ, արտաքին քաղաքական հարցերը դարձան մի քանի հոգու մենաշնորհը, եւ անգամ ԱԳՆ աշխատակազմում, դիվանագիտական կորպուսում շատ քիչ ընտրյալներ էին տեղեկացված, թե այդ ոլորտում ինչ է կատարվում:

Բուհերի ու Գիտությունների ակադեմիայի, առողջապահական հիմնարկների, տարբեր կառույցների ճակատագիրը տնօրինող կարեւոր որոշումներն էլ մի քանի անտեղյակ ու անհասկանալի մարդկանց ձեռքում հայտնվեցին:

Ստացվեց՝ այն, ինչի դեմ տարիներով պայքարում էին, տասնապատիկ ավելի վատ դրսեւորումներով իրականություն դարձրին:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30