Shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Սուրեն Միքայելյանի վարած «Neta» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Խաչատուր Երիցյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, գովազդային վահանակին, ապա «EasyPay» ընկերության տերմինալին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Վթարի հետևանքով Գ. Երիցյանը, ուղևոր, Երևանի բնակիչ 47-ամյա Վիկտորյա Գրիգորյանը տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: