«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Քաղբանտարկյալ` տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանին էի այցելել:
Եթե տպավորությունս կարճ փոխանցեմ, ապա քաղաքական գործունեության տեսանկյունից, տնային կալանքի ռեժիմը բավականին ծանր պայմաններով է սահմանված:
Նախ, Արմենը զրկված է հեռախոսազրույցների հնարավորությունից այն դեպքում, երբ նույնիսկ քրեակատարողական հիմնարկում, ամենօրյա ռեժիմով` բացի շաբաթ-կիրակի օրերից, օգտվելու հնարավորություն ուներ:
Կարդացեք նաև
Ավելին, ՔԿՀ-ից նույնիսկ սքայփով տեսազանգեր անելու իրավունք ուներ:
Առ այս պահը դատարանի որոշումը չկա և դեռ պարզ չի, թե արդյո՞ք Արմենը կարող է հոդվածներ գրել, քաղաքացիների հետ հարցուպատասխանի ֆորմատ ունենալ և այլն:
Այս իրավունքները բանտային փուլում Արմենին տրված էր, սակայն այս պահի դրությամբ, այդ հարցը շարունակում է «օդում կախված» մնալ:
Արմենի` նաև քաղաքական իրավունքների խիստ սահմանափակումն անշուշտ կապված է վերջինիս քաղաքական ակտիվ գործունեության հետ:
Արմենին քաղաքական ակտիվությունից զրկելու որոշումը բնականաբար ընդունվել է իշխանության ամենավերևի օղակում և նպատակ ունի չեզոքացնելու հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի` ՀՀԿ-ի փոխնախագահին, ով ոչ միայն կուսակցական առաջին էշելոնի դեմքերից է, այլ առհասարակ դաշտի ակտիվ ու ազդեցիկ դերակատարներից:
Միակ լավ հանգամանքն այն է, որ Արմեն Աշոտյանի կենցաղն ու կեցության պայմաններն է փոխվել, վերջինս իր ընտանիքի հետ է, սակայն քաղաքական տեսանկյունից, կրկնում եմ` նրա սահմանափակումներն առավել սուր բնույթ են ստացել:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:
Արխիվային լուսանկարը՝ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից