Լրահոս
Օրվա լրահոսը

Որ «աշխարհը և միջազգային հարաբերությունները» հասկանալու հարցում Նիկոլը լուրջ բարդություններ ունի՝ վաղուց է ակնհայտ. «ՉԻ»

Սեպտեմբեր 18,2024 09:30

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային»։ Ուշադրություն դարձրեք՝ չի ասում «իմ պատկերացումները», ասում է «մե՛ր պատկերացումները»։ Այսինքն՝ սեփական, մեղմ ասած, քաղաքական տհասությունը վերագրում է ողջ ժողովրդին։

Իսկ որ «աշխարհը և միջազգային հարաբերությունները» հասկանալու հարցում Նիկոլը լուրջ բարդություններ ունի՝ վաղուց է ակնհայտ։ Հակառակ դեպքում պատահաբար պետության ղեկավարի աթոռին հայտնվելուց ու տեսախցիկների առջև «կաստում-շըլվարի» կոճակները մի կերպ կոճկելուց հետո «մուննաթ չէր գա» Արևմուտքի վրա, որ ահա ինքը աշխարհում չլսված-չտեսնված հեղափոխություն է արել, իսկ իրեն քիչ փող են տալիս, Սոչիի օդանավակայանում միտինգ չէր անի ու չէր հոխորտա, թե Ռուսաստանը պարտավոր է հաշվի նստել նոր իրողությունների հետ, 44-օրյա պատերազմի ընթացքում Եվրոպային չէր սպառնա, թե «եթե հիմա մեզ չօգնեք՝ թուրքերի դեմը Վիեննայի պատերի տակ եք առնելու», պատերազմից հետո չէր ասի «ուզում եմ Թուրքիային պարզ հարց տալ՝ դուք ուզում եք մեզ ցեղասպանե՞լ, թե՞ ոչ», ու Ալիևին չէր հարցնի՝ «Ձեր կարծիքով ՀՀ տարածքը քանի՞ հազար քառակուսի կիլոմետր է», և այլն։ Այս հայտարարություններից յուրաքանչյուրը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը միջազգային հարաբերությունների մասին մոտավորապես նույնքան պատկերացում ունի, որքան սովորական ծաղկակաղամբը, բայց արի ու տես, որ նա մակերեսային է անվանում ոչ թե իր, այլ մե՛ր պատկերացումները։

Սա, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի թերևս ամենահաջողված քաղաքական հնարքն է, կամ՝ անկեղծ մոլորությունը։ Նա ինքն իրեն համարում է «ժողովրդի ծոցից ելած», անընդհատ ասում է «ես ձեզանից մեկն եմ», ու իր բոլոր արատները վերագրում է ժողովրդին։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30