Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսատյացությունը ռուսասիրության հակառակ կողմն է

Սեպտեմբեր 18,2024 10:00

Երկար տարիներ ասվում էր, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Ինչի՞ց ելնելով: Ըստ երեւույթին, պատմությունից: Պատմությունն էլ մատուցվում էր յուրահատուկ ձեւով՝ «օրհնյալ լինի էն սհաթը…», Իսրայել Օրի, 1828 թվականի «ազատագրում»: Խնդիրն այն չէ, որ այդպիսին էր, մասնավորապես, 70 տարվա խորհրդային քարոզչությունը, այլ այն, որ պատմության այդ ոչ քաղաքական, հուզական մեկնությունը սրտամոտ էր մեր բնակչության պատկերացումներին: Իզուր էին առավել սթափ մարդիկ (օրինակ, Ռաֆայել Իշխանյանը) զգուշացնում, որ դա սխալ մոտեցում է՝ նման ձայները խլեցվում էին մեծամասնության երգչախմբով:

Վերջին 30 տարում պարզ դարձավ, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, մանավանդ վերջերս, երբ այդ երկիրը Արցախյան խնդիրը «փոխանակեց» Թուրքիայի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հետ եւ ստացավ այն, ինչ հնարավոր էր տվյալ իրավիճակում:

Բայց դրա մեջ ինչ-որ արտառոց, ինչ-որ «հրեշավոր» բան են տեսնում նրանք, ովքեր առաջնորդվում են նույն՝ «սհաթի» տրամաբանությամբ, միայն թե՝ «մինուս» նշանով: Դեռեւս 27 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցնում էր՝ «Նրանք (այսինքն՝ ռուսները – Ա.Ա.) արդեն խոստացե՞լ են Ղարաբաղը նվիրել Հայաստանին կամ ճանաչել նրա անկախությունը, այդ խոստումը եղել է բանավոր, թե՞ գրավոր»: Չափազանցված հիասթափություններ ունեն նրանք, ովքեր ունեին չափազանցված սպասելիքներ:

Այդպիսով, «խորհրդահայկական առասպելաբանությունը» փոխարինվեց իր բնույթով նույն «նորագույն առասպելաբանությամբ»՝ ռուսները մեր թշնամիներն են, նրանք մեզ միշտ խաբել-քցել են՝ այ, որ մտնենք ԵՄ, մեր անվտանգության եւ բարեկեցության հարցերը կլուծվեն:

Խնդիրը այս կամ այն պետական, հասարակական կամ քաղաքական գործչի հայացքները եւ արտահայտությունները չեն: Խնդիրն ավելի լուրջ է՝ մենք կդառնա՞նք «քաղաքական ազգ», թե՞ կմնանք «պատմամշակութային» մակարդակի վրա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Վերջին երեք տարիներու՝ ամենաէական [այս ածականը այստեղ կը գործածեմ բառին ծանրագոյն իմաստով] լուսաւորումը, մտային ցնցումը, որ ապրեցայ, անդրադառնալն ու հասկանալը եղաւ թէ Ռուսաստանը
    ա) իրականութեան ու խորքին մէջ՝ որքան տկար, որքան հիւանդ, փտած, հրէշային երկիր մըն է,
    եւ բ) որքան խաբուած էի, կարծելով թէ՝ արդի ժամանակներուն, Ռուսաստանը վստահելի դաշնակից մըն է ՀՀի եւ Արցախի համար:

    Մէյ մը որ այս ուղեղային re-formattingը տեղի կ’ունենայ, ամէ՛ն բան տարբեր կը դառնայ: Ամէն բա՛ն – եւ նաեւ ամէն անձ… – կը սկսիս տարբեր կերպով դիտել, վերլուծել ու հասկանալ: Եւ ամէն անգամ, կ’անդրադառնաս թէ որքա՜ն սխալ էիր, նախապէս…

    Ծանր վիճակ է, երբ որ երիտասարդ չես:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Ալֆրեդ says:

    Ուրեմն,ճիշտ են ասում,բա ինչ աներ խեղճ Նիկոլը,եթե ամեն ինչ որոշված էր։

    • Հ.Շ. says:

      Փաշինյանը ինք ալ, մինչեւ, նուազագոյնը եւ ամենափաստացի կերպով՝ 09 Նոյեմբեր 2020, ինք ալ հաւատաց որ Ռուսաստանը ՀՀի վստահելի դաշնակիցն է:

      Միակ ծանր հարցականը որ կայ, կը վերաբերի՝ Սարգսյանի խաղին… վերջապէս ի՞նքն է, չէ՞, որ չուզեց որ ՌԴից գործուղուած Կարեն Կարապետյանը դառնայ վարչապետ… ասիկա, ուրեմն, առաջ որ Փաշինյանը իսկական շանս մը ունենար տիրանալու իշխանութեան.. ուրեմն, այստեղ խօսքը դաւադրական տեսութիւններու չի վերաբերիր

      Սարգսյանը շեղեցաւ ՌԴի ծրագիրէն… հաւանաբար լաւապէս հասկանալով, թէ ո՞ւր է տանում այդ ուղին…

      Փաշինյանը, արկածային դիպուած մըն է միայն այս Պատմութեան մէջ… զորս սակայն հոյակապ պատեհութիւն մը հանդիսացաւ, բոլորին համար…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30