Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի տարբեր ծայրերից թոշակի անցած հայ մասնագետները կտեղափոխվեն բնակության Գյումրի․ շվեյցարահայ գործարարի նոր ծրագիրը

Սեպտեմբեր 17,2024 22:20

Գյումրու պատմական կենտրոնում՝ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանի մոտակայքում, նախատեսվում է հիմնել կացարան, որտեղ աշխարհի բոլոր ծայրերից թոշակի անցած տարբեր ոլորտի հայ մասնագետներ կգան ու կբնակվեն, իրենց փորձը կփոխանցեն երիտասարդ սերնդին։

Այս մասին այսօր պարզ դարձավ շվեյցարահայ գործարար և բարերար, «Արմենիա» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Գաբրաշի Լոզանի հյուրընկալության դպրոցի ծրագրի ներկայացուցիչների հետ Գյումրի կատարած այցելության ժամանակ։

Պարզվում է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշը Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին տրամադրված Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքում Լոզանի հյուրընկալության դպրոց հիմնադրելուց բացի մտադրված է այս քաղաքում իրագործել նաև երկրորդ ծրագիրը։

Նա այս նպատակով երկու տարի առաջ Ռուսթավելի պատմական փողոցում մոտ 500 քառակուսի մետր մակերեսով հողատարածք է ձեռք բերել։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի փոխանցմամբ՝ այն եզակի ծրագիր է, աշխարհով մեկ բնակվող հայ տարեցները իրենց փորձը պիտի ներդնեն Հայաստանի զարգացման համար։

«Չկա նման ծրագիր Հայաստանում, հիմա նոր է իրագործվելու ու առաջինը Գյումրիում։ Նրանք տարբեր մասնագետներ են, ովքեր հարուստ փորձ ու հաջողություններ են ունեցել, մնալու են կացարանում․ տարեցների տուն է դա լինելու և իրենց գիտելիքը փոխանցելու են Հայաստանի Հանրապետությանը»,-մանրամասնեց քաղաքապետը։

Լոզանի համալսարանի հայաստանյան ծրագրի համակարգող Խաչիկ Հակոբյանի ասելով էլ՝ այն լինելու է կացարան, որտեղ մարդիկ բնակվելու են, լինելու է բժշկական հսկողություն, ժամանցի կենտրոն, նրանց ապահովելու են սնունդով։


«Ապրելով այստեղ՝ որպես էմիսար, փոխանցում է իր փորձը տարբեր մասնագիտություններով մեր երիտասարդներին», -ասաց Խաչիկ Հակոբյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք,  Գյումրու պատմական կենտրոնում գտնվող Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքը, որը 2018 թվականին նորօրյա իշխանությունը տրամադրել էր Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին, այնուհետ շենքի կեսն էլ հատկացվել էր թիվ 1 պոլիկլինիկային, ծառայելու է որպես Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ։ Գյումրու ավագանին օգոստոսի կեսերին հավանություն տվեց այդ շենքը Գյումրի համայնքին նվիրաբերելու ու Լոզանի հյուրընկալության դպրոցին փոխանցելու նախագծին։

Լոզանի համալսարանը, ստեղծվել է 1800 ականների սկզբին ու համարվում է աշխարհում զբոսաշրջության ու սպասարկման ոլորտում առաջինը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30