Հովիկ Աղազարյանը չի կարող տուժող լինել: Երևան քաղաքի դատարանի «Շենգավիթ» նստավայրում Եռաբլուրի միջադեպով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց մեղադրյալներից Արմեն Գալստյանի պաշտպանը՝ Հարություն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպ է տեղի ունեցել՝ զոհված զինծառայողի ծնողների և ԱԺ «ՔՊ»-ական պատգամավորներ Հակոբ Ասլանյանի և Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ, որի ընթացքում ծնողներից մեկը՝ Արմեն Գալստյանն ապտակել է Հովիկ Աղազարյանին։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել նաև Արմեն Գալստյանի կրտսեր որդուն՝ Տիգրան Գալստյանին, ինչպես նաև մեկ այլ քաղաքացու՝ Արսեն Աբրահամյանին։
«Ես հիշում եմ ժամանակին Հովիկ Աղազարյանը ասում էր՝ Նիկոլ Փաշինյանին ճանաչելուց հետո հավատաց Քրիստոսին, գուցե այսօր դատարանի որոշումները տեսնելուց հետո, որ իրեն ճանաչում են տուժող, սկսեց Ֆեմիդայի՞ն հավատալ: Չեմ կարող ասել, համենայնդեպս, նրա պահվածքը հարիր չէր պատգամավորին: Տեսաք վիրավորական կոչականներ գործընկերոջս հասցեին, դատավորն էլ չարձագանքեց: Ես դատավորին հարց ուղղեցի՝ եթե նման կոչականներ հնչեցնի ձեր հասցեին, ինչպես ձեզ կպահեք, դատավորն այդ հարցին էլ չպատասխանեց:
Այս դատավարությունը լակմուսի թղթի նման ցույց է տալիս այն խտրական արդարադատությունը, որ կա Հայաստանում: Արդեն երկրորդ դեպքն է, որ տուժողը պատգամավոր է, բայց իշխանական պատգամավոր է ու ինչ արագացված տեմպով նախաքննությունն ավարտվում է, գործը գալիս է դատարան, փորձում են ամեն կերպ պաշտպանել իշխանական պատգամավորի «խախտված իրավունքները»: Բայց երբ խոսքը գնում է ընդդիմադիր պատգամավորների մասին, որոնց նկատմամբ ակնառու բռնություն է լինում, ֆիկտիվ վարույթներ են նախաձեռնվում, գործը դոփում է տեղում, չկան մեղադրյալներ: Սրանով նախադեպ են ստեղծում՝ վախ առաջացնելու, որ հանկարծ որեւէ մեկը չհամարձակվի իշխանական պատգամավորին ինչ-որ թթու խոսք ասել»:
Կարդացեք նաև
Այսօր գործով մեղադրյալ Արմեն Գալստյանի մյուս պաշտպան Վահան Հովհաննիսյանը այսօր դատարանում միջնորդեց Հովիկ Աղազարյանի՝ որպես տուժող դատավարական կարգավիճակը վերացնել՝ հիմնավորելով, որ տվյալ քրեական վարույթով Հովիկ Աղազարյանը չի կարող ունենալ տուժողի կարգավիճակ։ Փաստաբանի խոսքով, նախաքննական մարմինը նույն նորմը՝ Քրեական օրենսգրքի 297 հոդվածը տարբեր անձանց նկատմամբ տարբեր կերպ է կիրառել։
Հովիկ Աղազարյանն էլ փաստաբանի միջնորդությանն ի պատասխան արձագանքեց, թե նա փայլուն գիտելիքներ չունի: Դատարանը սակայն, սանկցիա չկիրառեց պատգամավորի նկատմամբ՝ հիմնավորելով, թե այդ խոսքում չկար վիրավորանք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
փաշինյանին ճանաչելուց հետո, աղազարյանը հավատաց ոչ թե Քրիստոսին, այլ ոսկե հորթին և փորձեց իր ոսկիներն ավելացնել։ Նման դեպքերում այդիսի կռապաշտների ոսկիներն իհարկե շատանում են, սակայն երազանքները դառնում են հորթային։