Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կամո Ունանյան. «Սպորտից բացի կա կյանք, սկզբունքներ, արժանապատվություն եւ պատիվ, որոնք յուրաքանչյուր տղամարդ պետք է պահպանի»

Սեպտեմբեր 17,2024 21:21

Կարատեի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, MMA մարտարվեստի մրցաշարերում 7 հաղթանակ տարած (6-ը՝ նոկաուտով) եւ ոչ մի պարտություն չկրած Կամո Ունանյանը մտադիր է պահպանել Հին Աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը սեպտեմբերի 9-ից 13-ը Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում:

Այսօր «Սպուտնիկ Արմենիայում» կայացած մամուլի ասուլիսում Կամո Ունանյանը պատմեց մարզումների ընթացքում առկա դժվարությունների, դրանք հաղթահարելու վճռականության եւ իր ապագա ծրագրերի մասին: Վերջին շրջանում նա միայն մեջքի չորս բարդ վիրահատության է ենթարկվել, չհաշված բազմաթիվ այլ վնասվածքները: Սակայն անկախ ամեն ինչից շարունակում է մարզվել ծանրաբեռնվածությամբ, քանի որ առանց դրա հաջողությունների հասնելը բացառված է: Նա նշեց, որ չնայած Եվրոպայի առաջնությանը շատ կարճ ժամանակ է մնացել, իսկ ինքը դեռ շարունակում է բուժումները, սակայն դրանք համատեղում է տքնաջան մարզումների հետ եւ գիտի ինչպես անել, որպեսզի Եվրոպայի առաջնության ժամանակ լինի լավ մարզավիճակում, իսկ իր ռինգ մտնելու օրը՝ մարզավիճակի գագաթնակետին:

Կամո Ունանյանը նշեց, որ չնայած արդեն դուրս է եկել երիտասարդական տարիքից, դեռ իրեն առույգ է զգում եւ մտածում է նոր նվաճումների մասին, որպեսզի երբ, այնուամենայնիվ, վրա հասնի ակտիվ մարզական կարիերային հրաժեշտ տալու պահը, չզղջա, որ կարող էր այսինչ բանն էլ անել, բայց չարեց:

Կամո Ունանյանը Հայաստանում իր մարտարվեստում եւ մյուս մենապայքարային մարզաձեւերում տեսնում է շնորհալի եւ հեռանկարային երիտասարդների եւ վստահեցնում է, որ հատկապես օլիմպիական ընտանիքում տեղ գտած կարատեն ու մյուս մարտարվեստները զարգացնելու համար հնարավոր ամեն ինչ արել, անում եւ անելու է իր ընկերների հետ միասին: Մասնավորապես, նա մտադիր է եկող տարի Հայաստանում MMA-ի իր մրցաշարը կազմակերպել, մանավանդ, որ ունի լայն կապեր թե աշխարհին անվանի տիտղոսակիր մարզիկների, թե հայտնի պրոումոթերական ընկերությունների ղեկավարների հետ: Մնում է միայն գումարի հարցը լուծել:

Կամո Ունանյանը խոսեց նաեւ ռինգից դուրս տեղի ունեցող երեւույթների մասին: «Այո, սպորտը իմ կյանքն է: Բայց սպորտի հետ մեկտեղ կան սկզբունքներ, որոնք ես ոչ մի պարագայում չեմ փոխում, գոյություն ունի արժանապատվություն եւ պատիվ, որը ցանկացած տղամարդ պետք է պահպանի: Եվ վերջում ուզում եմ դիմել Հայաստանի մարզիկներին: 2022 թվականի պատերազմից հետո մարզաշխարհում մեր մարզիկները պետք է առավելագույնը անեն հաղթանակների համար, որպեսզի մեծարեն մեր երկիրը, հայրենիքը, բարձրացնեն Հայաստանի դրոշը: Մենք դրա կարիքն ավելի ունենք, քան երբեւէ: Դա հայ մարզիկների առաջադրանքը պետք է լինի, որպեսզի աշխարհը երկրագնդի տարբեր  կետերում լսի հայի, Հայաստանի անունը, տեսնի հայկական դրոշը»,- ասաց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30