Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ծնողը Հանրապետության հրապարակի գետիններն էր լիզում», ինչպես ասել էին՝ գետիններն եք լիզելու, ես, իրոք, այդ ժամանակ լիզում էի, խնդրում էի՝ բալիս եմ ուզում». Զոհված հերոսի մայր

Սեպտեմբեր 17,2024 21:01

Երևան քաղաքի  դատարանի «Շենգավիթ» նստավայրի մոտ այսօր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին մոտեցավ զոհված զինվորի մայր ու դժգոհեց, որ ասելիք ունի, սակայն պատգամավորը չէր ցանկանում լսել իրեն:

«Եթե վիրավորական բառեր չասեք, ես ձեզ կլսեմ»,- արձագանքեց Հովիկ Աղազարյանը:

«Իմ տղայի մարմնի նույնականացումից հետո 5 ամիս խոշտանգել են Հայաստանի, չեմ ուզում անունը տալ, թե որտեղ»,- շարունակեց զոհվածի մայրը:

«Ովքե՞ր են խոշտանգել»,- հետաքրքրվեց պատգամավորը:

«Ովքե՞ր են խոշտանգում, երբ մարմին կա: Կա նույնականացում: Ծնողը Հանրապետության հրապարակի գետիններն էր լիզում, ինչպես ասել էին՝  գետիններն եք լիզելու, ես իրոք այդ ժամանակ լիզում էի, խնդրում էի, թե բալիս եմ ուզում: Ու ինձ չէին ասում՝ քո բալեն Հերացիում է,  նույնականացված: 5 ամիս այնպես են խոշտանգել, որ չեմ կարողանում ճանաչել բալիս: Այդ հարցով 3 տարի առաջ գլխավոր դատախազին եմ դիմել, ոչ մեկ չի անդրադարձել, չի հարցրել՝ ծնող ի՞նչ խնդիր ունես, ես էդ դեպքով դեռ տուժող չեմ»,- պատասխանեց զոհված հերոսի մայրը:

Ի պատասխան՝ Հովիկ Աղազարյանն ասաց, որ իր երեւակայությունը չի հերիքում, որ պատկերացնի՝ ինչ ասել է խոշտանգում տվյալ դեպքում. «Եթե գտնում եք, որ որպես պատգամավոր, կարող եմ օգտակար լինել ձեր մայրական ցավը սպիացնելու գործում, խնդրեմ,  դիմում գրեք, ուղարկեք ինձ, ես ամեն տեղ կլինեմ ձեր կողքին»:

«Այ, որ ասում եք՝ չեք պատկերացնում խոշտանգումը, ես ունեմ նկարներ, ինչ վիճակում է տվել թուրքը, ինչ վիճակում է տվել հայը ինձ իմ որդուն: Երկու նկար ունեմ, էնքան պարզ է խոշտանգումը»,- արձագանքեց զոհված հերոսի մայրը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30