Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Տաճարը նոր բրոնզե խաչ կունենա․ ճարտարապետ Ամիրան Բադիշյան

Սեպտեմբեր 17,2024 17:31

Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքներ կատարվել են 1620-ական թվականներին, Մովսես Տաթևացի կաթողիկոսի գահակալության շրջանում։ Հետագայում էլ, որոշակի վերանորոգման աշխատանքներ կատարվել են, սակայն նմանատիպ ծավալի աշխատանքներ չեն եղել․ այսօր Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ լրագրողական շրջայցի ժամանակ։

A press tour ahead of the blessing of Saint Myron and re-consecration of the Etchmiadzin Cathedral took place in Armenia

Մայր տաճարի հիմնավերանորոգման աշխատանքները՝ հատակներից մինչեւ մայր գմբեթի խաչ, ավարտվել են։ Տաճարի վերաօծման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-29-ին, Մյուռոնօրհնեքի արարողության հետ։

A press tour ahead of the blessing of Saint Myron and re-consecration of the Etchmiadzin Cathedral took place in Armenia

Պատասխանելով վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման մասին հարցին, սրբազանն ասաց․ «Ինչպես տեղյակ եք, հայտարարվել է համազգային հանգանակություն, սակայն այդ ընթացքում համավարակը եղավ, պատերազմը սկսվեց և Հայոց Հայրապետը որոշեց, որ մասսայական դրամահավաք չիրականացվի, որպեսզի այդ բոլոր հանգանակություններն ուղղվեն դեպի Արցախ, հայոց բանակ ու կարիքավորներ։ Կարող եմ միայն տեղեկացնել, որ կան մեկ տասնյակի հասնող հիմնական բարերարներ և համաժողովրդական հանգանակություն։ Եղել են մարդիկ, ովքեր իրենց ֆիզիկական ուժով են ցանկացել օգտակար լինել։ Յուրաքանչյուր գործ առանց ծախսերի չի լինում։ Երբ աշխատանքներն ամբողջությամբ ավարտվեն և հաշվետվությունները կազմվեն, այդ մասին կծանուցվի»։

A press tour ahead of the blessing of Saint Myron and re-consecration of the Etchmiadzin Cathedral took place in Armenia

Սրբազանը հայտարարեց, որ վերանորոգումից հետո, Մայր տաճարի գույներն ավելի են պայծառացել` մոտենալով այն գույներին, որոնք վրձնած են եղել հենց հեղինակների`Հովնաթանյան ընտանիքի որմնանկարիչների կողմից․ «Այն գեղեցկությունը, որ ուզում եք տեսնել, մեզնից թաքնված է եղել տարիների մրի և ծխի հետևանքով գոյացած շերտի ներքո, հիմա այն բացվել է մեր վերականգնող վարպետների շնորհիվ։ 6 տարվա վերանորոգման մանրակրկիտ աշխատանքը 60 տարվա արժեք ունի»։

A press tour ahead of the blessing of Saint Myron and re-consecration of the Etchmiadzin Cathedral took place in Armenia

A press tour ahead of the blessing of Saint Myron and re-consecration of the Etchmiadzin Cathedral took place in Armenia

Նրա խոսքով, տաճարում ոչ մի սուրբ սեղան չի տեղաշարժվել․ «Առաջիկա օծմամբ այդ սուրբ սեղաններն էլ ավելի կսրբագործվեն և հաստատուն կմնան հազարամյակներով»։

A press tour ahead of the blessing of Saint Myron and re-consecration of the Etchmiadzin Cathedral took place in Armenia

A press tour ahead of the blessing of Saint Myron and re-consecration of the Etchmiadzin Cathedral took place in Armenia

Մայր տաճարն ամբողջությամբ բացվելու է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ճարտարապետ Ամիրան Բադիշյանն էլ տեղեկացրեց, որ Էջմիածնի Մայր Տաճարը նոր բրոնզե խաչ կունենա։

«Խաչի մասով շահարկումներ եղան: Պետք է ասեմ՝ Մայր Տաճարի խաչը, որը տեղադրվել էր 17-րդ դարում, համապատասխան արձանագրություն գոյություն ուներ իր վրա, իրականացված էր լատունի բարակ թիթեղներից և գտնվում էր խիստ քայքայված, կարելի է ասել՝ գոյությունը չպաշտպանող վիճակում»։

A press tour ahead of the blessing of Saint Myron and re-consecration of the Etchmiadzin Cathedral took place in Armenia

Նա տեղեկացրեց, որ թանգարանում այժմ խաչը ցուցադրվում է այնպես, ինչպես ապամոնտաժվել է, առանց որևէ միջամտության։ Խաչի աշխատանքներն արդեն ավարտվել են, նոր բրոնզաձույլ խաչը ոճական և չափային առումով կրկնում է ապամոնտաժածը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30