Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քննարկվել է 2025 թ. պետական բյուջեի նախագիծը

Սեպտեմբեր 17,2024 17:23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2025 թվականի պետական բյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային շրջանակը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է տնտեսական և հարկաբյուջետային ընթացիկ զարգացումները, բյուջեի մակրոտնտեսական շրջանակը, որոնց հիման վրա մշակվել է պետբյուջեի նախագիծը: Մանրամասներ են ներկայացվել ոլորտային ծախսերի և ըստ գերատեսչությունների առաջարկվող չափաքանակների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Կառավարության առաջնահերթություններին և նպատակադրումներին, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավմանը, հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին:

2025թ. պետական բյուջեի նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ և առաջարկություններ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բոլոր գերատեսչությունների կողմից բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը հանձնարարել է պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:

 ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30