Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի զանգակատան տարածքում կաթողիկոսների հուղարկավորության տեղ այլևս չկա․ այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Մայր աթոռի հրատարակությունների ու միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ատենապետ Նաթան սրբազանը։
Լրագրողը հետաքրքրվել էր Մայր աթոռի բակում կաթողիկոսի համար կառուցվող դամբարանի մասին։
«Մայր տաճարի հրապարակը Սուրբ Պետրոսի հրապարակը չէ իր չափերով, և այնտեղ այլևս տեղ չկա։ Դրա համար Վեհափառ հայրապետին առաջարկվեց դրսում հուղարկավորություն չանել այլևս, որպեսզի բակը գերեզմանատան չվերածվի»,– ասաց նա՝ հավելելով, որ չի կարող հրապարակել, թե որքա՞ն գումար է այդ շինության համար ծախսվել, քանի չունի նվիրատուի թույլտվությունը։
Կաթողիկոսների հուղարկավորության համար կառուցվում է կաթողիկոսական դամբարան, որը նաև ծառայելու է իբր մատուռ և մոմավառության սրահ, քանի որ վերաօծումից հետո Մայր տաճարում այլևս մոմավառություն թույլ չեն տալու։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ