Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի փնտրեք կոռուպցիոն ռիսկեր այնտեղ, որտեղ դրանք չկան»․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ Մայր տաճարի վերանորոգման գումարների մասին

Սեպտեմբեր 17,2024 16:47

«Որ Մայր տաճարի վերանորոգման գումարներ կարող են փոշիացվել, կարծում եմ՝ այդ խոսույթից մենք պետք է հրաժարվենք՝ հաշվի առնելով, թե ում մասին է խոսքը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, որ Մայր տաճարի վերանորոգման շրջանում, որը բավական երկար տեւեց, խոսակցություններ շրջանառվեցին, թե նվիրատուների գումարները փոշիացվել են։ Նաև խոսակցություններ կան, որ Վեհափառը միանձնյա է տնօրինում գումարները։

«Մայր տաճարի շինարարությունն, ըստ էության, սկսվել է 2017-ին: 2012-ից 2017-ը ուղղակի ուսումնասիրական աշխատանքներ են արվել: Մայր տաճարի վթարայնությունը շատ պատահական է բացահայտվել: Երբ անհրաժեշտություն առաջացավ Մայր տաճարի գմբեթի խոտերը հեռացնել, պարզվեց, որ այդ ճաքերը խորանում են մինչեւ հիմքեր, այսինքն` Մայր տաճարը վթարային վիճակում էր: Հիմա ես ալտերնատիվ սցենարը չունեմ, թե նմանօրինակ մի կառույց, մի տաճար նորոգելու համար արդյոք ավելի կարճ ժամանակամիջոցում հնարավոր էր անել: Դա մասնագետները պետք է ասեն, եւ նրանք են, որ այս աշխատանքներն իրականացրել են: Ես կարծում եմ՝ ժամանակահատվածն օպտիմալ է եղել»,- ասաց նա:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն էլ հորդորեց լրագրողներին. «Մի փնտրեք կոռուպցիոն ռիսկեր այնտեղ, որտեղ դրանք չկան, որովհետեւ միեւնույն է, սենսացիա չեք գտնի: Եթե լինի էլ, հնարավոր է, որ հնարովի մնացածին բաներ լինեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30