Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության «լուծարումը» հաստատող փաստաթուղթ ՀՀ կառավարություն մուտք չի եղել. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 17,2024 16:43

Արցախի Հանրապետությունը «լուծարումը» հաստատող իրավական ուժ ունեցող փաստաթուղթ ՀՀ կառավարություն մուտք չի եղել։ Նման եզրակացության կարելի է գալ ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղված «Փաստինֆոյի» հարցմանը տրված պատասխանից։

Նկատենք՝ չնայած Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը, որ Արցախի Հանրապետության «լուծարման» մասին փաստաթուղթ գոյություն չունի, այդուհանդերձ, ՀՀ գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պնդում է, թե Արցախը լուծարված է, «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել։ Մասնավորապես՝ կառավարությունից խնդրել էինք հայտնել, թե արդյոք «Արցախի Հանրապետությունը լուծարելու» վերաբերյալ որեւէ փաստաթուղթ մուտքագրվել է ՀՀ կառավարություն, նաև խնդրել էինք մեզ տրամադրել այդ փաստաթղթի պատճենը, եթե այն առկա է։

Մյուս հարցադրմամբ նշել էինք, որ եթե ՀՀ կառավարության ղեկավարը, կառավարությունը նման փաստաթուղթ չի ստացել և հիմք է ընդունվում Ադրբեջանի կողմից կիրառված ռազմական ագրեսիայի ժամանակ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարությունը, թե 2024 թ.-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ, ապա նախքան 2024 թ.-ի հունվարի 1-ը, Արցախի Հանրապետության նախագահը հայտարարել է, որ նման փաստաթուղթ իրականում գոյություն չունի։ Հետեւապես՝ կառավարությունից խնդրել էինք պարզաբանել, թե ինչով է պայմանավորված այն, որ տեղեկատվական շտաբի հայտարարությունն ընդունվում է ի գիտություն, իսկ Արցախի նախագահի հայտարարությունը՝ ոչ։

Կառավարությունն այս հարցերին չի պատասխանել, այլ ուղղակի նշել է , թե «Ինչպես բազմիցս նշել ենք՝ Հայաստանի Հանրապետությունում չի կարող գոյություն ունենալ այլ հանրապետություն»։ Նկատենք, որ երբեւէ որեւէ մեկը, այդ թվում Արցախի իշխանությունները չեն հայտարարել, թե Հայաստանում գոյություն ունի Արցախի Հանրապետություն, ավելին՝ մեր հարցումը եւս դրան չի վերաբերում։ Ճիշտ հակառակը՝ հարցը վերաբերում է Արցախի պատմական տարածքում Արցախի Հանրապետության գոյությանը, մինչդեռ կառավարությունը խեղաթյուրել է մեր հարցերի շեշտադրումները, մանիպուլացրել, ինչից հետեւում է, որ իրենք եւս չեն տեսել Արցախի Հանրապետության «լուծարման» մասին որեւէ փաստաթուղթ եւ այսօր ուղղակի, խախտելով ՀՀ Սահմանադրությունը, հրաժարվում են Արցախի գոյությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30