Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունն իրենն է»․ Արշակ սրբազանը՝ Բագրատ սրբազանի՝ վարչապետի թեկնածու դառնալու մասին

Սեպտեմբեր 17,2024 16:39

«Ինչ-որ մի պահից սկսած Բագրատ Սրբազանը ներգրավվեց այնպիսի գործընթացների մեջ, որը ենթադրում էր քաղաքական գործիքակազմերի օգտագործում: Եկեղեցին, ինստիտուցիոնալ առումով, քաղաքական գործիքակազմեր չի կիրառում, իշխանության հասնելու որևէ ձգտում, առաջնահերթություն չունի։ Եվ եթե հետևել եք մեր հայտարարություններին, մենք այնտեղ արձանագրել ենք, որ հաշվի առնելով, որ քաղաքական գործունեությունն անհամատեղելի է հոգևոր ծառայության հետ, այդ իսկ պատճառով ընթացք է տրվել Բագրատ Սրբազանի խնդրանքին՝ առժամանակ դադարեցնելու, կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Այսինքն, այդ պահից սկսած Բագրատ Սրբազանը գործել է իր հոգևոր ծառայության կասեցման պայմաններում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ հավելելով, որ այն դիրքորոշումներն ու մոտեցումները, որոնք ունեցել է Բագրատ Սրբազանը, արտացոլված են եղել նաև Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարություններում:

Լրագրողի հարցին՝ Բագրատ սրբազանն ունեցե՞լ է Վեհափառի օրհնությունը, երբ համաձայնել է դառնալ վարչապետի թեկնածու, քանի որ նա մշտապես հայտարարում է, թե իր գործողություններում ունի Վեհափառի օրհնությունը, Արշակ սրբազանն ասաց, որ առավել հստակ պատասխաններ չի կարող տալ, քանի որ նման իրավիճակ չի եղել, երբ հոգևորականը, տարբեր կուսակցությունների միահամուռ ցանկությամբ, առաջադրված լինի վարչապետի թեկնածու. «Ինքս խոսել եմ Բագրատ Սրբազանի հետ և համոզված եմ, որ վարչապետի թեկնածու դառնալը նրա լավագույն երազների ոլորտից չէր։ Ստեղծվել է իրավիճակ, երբ ինքը հարկադրված էր ընդունել այդ առաջարկը, քանի որ համախմբումն առաջացել էր իր անձի շուրջը: Այդ իրավիճակում մեր կողմից գտնված միակ լուծումն այն էր, որ պետք է առժամանակ կասեցվեր, սառեցվեր իր հոգեւոր ծառայությունը, որ հնարավորություն ունենար շարունակել: Ընտրությունն իրենն է: Բնականաբար, եթե հոգեւոր ծառայությունը կասեցվում է արժանապես, այս որոշման մեջ արտացոլված է նաեւ Եկեղեցու ամբողջական կեցվածքը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30