Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եկեղեցին որևէ մեկի առջև ոչ կխոնարհվի, ոչ ծնկի կգա, բացի Աստծուց․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

Սեպտեմբեր 17,2024 16:10

«Եթե Աստծո առջեւ չեք խոնարհվում, ստիպված պետք է լինեք խոնարհվել մարդու առջեւ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում Վազգեն առաջին կաթողիկոսի խոսքը հիշեցրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, որ եկեղեցականներին պետք է ծնկի բերեն։

Նա հստակեցրեց՝ Եկեղեցին որևէ մեկի առջև ոչ կխոնարհվի, ոչ ծնկի կգա, բացի Աստծուց․ «Եթե Աստծո առջեւ չեք խոնարհվում, ստիպված պետք է լինեք խոնարհվել մարդու առջեւ, ընտրությունը ձերն է. մենք ընտրել ենք Աստծո առջեւ խոնարհվելու ուղին: Տարբեր պատմական շրջաններում փորձել են մեր Եկեղեցին ծնկի բերել, բայց ինչպես տեսնում եք՝ Հայ առաքելական եկեղեցին մեր ազգի պես հարություն է առնում: Թող մտահոգվեն նրանք, ովքեր չեն խոնարհվում ու ծնկի չեն գալիս Աստծո առջև»:

Անդրադառնալով 2018-ի հեղափոխությանը, Նաթան սրբազանն ասաց․ «Ոչ մի բան միանգամից չի ծնվում, այդ հեղափոխություն կոչվածն էլ միանգամից չի ծնվել, այլ ժամանակների ընթացում հասունացել է եւ այդ ընթացքում մենք շատ լավ գիտեինք, թե խոցելի տեղերը որոնք են, որոնցից մեկը Հայ եկեղեցին պետք է լիներ: Դա իրենց ծրագրի մի մասն է կազմում: Եթե հիշենք, բոլոր հեղափոխություններից հետո եկեղեցու նկատմամբ նոր իշխանությունները որոշակի վերաբերմունք են ունեցել, որովհետեւ վախ են ունեցել կիսելու Եկեղեցու հետ միասին իրենց իշխանություն կոչվածը: Նրանք չեն հասկանում, որ Եկեղեցու իշխանությունն այս աշխարհից չէ: Իսկ իրենց պատկերացրած իշխանությանը մենք երբեւէ չենք ձգտի»:

Նաթան սրբազանը նաեւ նկատեց՝ երբ ասում են, որ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, դա ամենասխալ թեզն է․ «Քաղաքականությունը եւ քաղաքացիական դիրքորոշման իրավունքը շատ բարակ սահման ունեն, որը շատ անգամ աներեւույթ է թվում: Որովհետեւ քննարկվելիք հարցերը, մտահոգությունները, խնդիրները բոլորը երկու տեղում էլ նույնն են՝ թե քաղաքական ասպարեզում, եւ թե քաղաքացիական դիրքորոշման իրավունքի ասպարեզում: Տարբերվում է նրանով, որ եթե մեկը զբաղվում է քաղաքականությամբ, նա ենթադրում է, որ նրա վերջնական նպատակը քաղաքական իշխանություն ունենալն է: Եկեղեցին այդ բոլոր հարցերով զբաղվում է իր քաղաքացիական պարտականության իրավունքի եւ կեցվածքի շնորհիվ: Դա չի նշանակում, որ Եկեղեցին հավակնություն ունի քաղաքական իշխանություն ունենալու: Դա այսօր չեն ուզում հասկանալ, ու չգիտես ինչու իրենք իրենց մեջ պարանոիդալ վախեր են դնում»։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն էլ անդրադարձավ իշխանության կողմից հնչող ապաշխարության կոչերին եւ ասաց, որ չկա մի սուրբ, որի կենսագրության մեջ սեւ կետեր չլինեն․ «Մենք կապաշխարենք։

Եթե որեւէ մեկին թվում է, որ ես հրեշտակ եմ, ես իրեն պիտի հուսախաբ անեմ: Եթե որեւէ մեկը մտածում է, որ ես անսխալական եմ, իրեն էլ խորը հուսախաբություն է սպասում: Իմ կողմից էլ բազմաթիվ սխալներ են թույլ տրվել, սայթաքումներ են եղել, բայց խնդիրը այլ է այստեղ: Լինել մեղավոր, չի նշանակում կորցնել իրավունքը հանրային վտանգավորության, ճակատագրական սպառնալիքներ պարունակող խնդիրների վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելուց եւ դատապարտելուց: Դա արել ենք ամեն մեկս եւ անելու ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30