Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական Կարմիր խաչի ընկերության նախկին աշխատակիցները հերթական մերժմանն են արժանացել՝ այս անգամ դատարանի կողմից»

Սեպտեմբեր 17,2024 15:52

Հայկական Կարմիր խաչի ընկերության նախկին աշխատակիցները, որ ամենուր հնարավոր և անհնար առիթներն օգտագործում են ներկայիս աշխատակազմին անօրինական հռչակելու մասին, հերթական մերժմանն են արժանացել՝ այս անգամ դատարանի կողմից։

Հայկական Կարմիր խաչ ընկերության նախկին մի քանի աշխատակից դիմել էին դատարան՝ աշխատանքում վերականգնվելու և հարկադիր պարապուրդի գումարի պահանջով։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը,նախագահությամբ դատավոր Ն․Հարությունյանի մերժել է պահանջը՝ համարելով այն անհիմն։

Չնայած իրենց քայլերով ՀԿԽԸ բնականոն գործունեությունը խաթարած անձինք տարբեր գերատեսչություններում և դատական համակարգում ստանում են մերժումը՝ մերժման հետևից, բայց նաև չեն դադարում անխախտ պահել ինքնահռչակի կարգավիճակն ու «սրբազան առաքելությունը»։ Լինելով հեռացված, բայց նույն ժամանակ ապօրինաբար խաչական ներկայանալու, ընկերության խորհրդանիշները, ընկերության ռեսուրսներով ստեղծված սոց․հարթակներն օգտագործում են որպես սեփական կարիքներն ու կարծիքը հանարայնացնելու գործիք։

Սոց․հարթակները, որոնք մեր նախկին գործընկերները շարունակում են օգտագործել, որպես բոլորին անօրինական հռչակելու վերջին միջոց, երբեք չեն գրում դատական պարտությունների մասին, մինչդեռ հիշեցնենք, որ տևական ժամանակ կոնկրետ միջոցներ է ուղղվել էջերի պահպանման համար, որոնք պետք է ծառայեին բացառապես շահառուներին, բայց շահառուի փոխարեն ծառայում են մեկ-երկու հոգու։

Վերջին մեկ երկու մանր-մունր զրպարտություններով ու ստով համեմված ֆեյսբուքյան մեկնաբանություններն իրենց փոքրիկ հետքը թողեցին նաև մամուլում, որին հաջորդեց դատարանի որոշումը, կարծես ի պատասխան օրինական անօրենից տարբերելու համար։

Իսկ հանիրավի հայտարարությունների ու մեկնաբանությունների մասով ևս բողոք է ներկայացվել համապատասխան մարմիններ։

Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30