Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր ՀՀ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում՝ Աբովյանի «Գայի պոստի» հարևանությամբ։ Տնտեսվարողները ցանկանում էին անհնազանդության գործողություններ իրականացնել, քանի որ կարծում էին, որ Աբովյանի ոստիկանության կողմից ճաղավանդակների տեղադրումն ապօրինի գործողություն է։
Մեզ հետ զրույցում տնտեսվարողները դժգոհում էին, որ ոստիկաններն իրենց չէին ներկայացնում որևէ հիմնավորում, որոշում՝ համաձայն որի այդպիսի գործողություններ են կատարվում։ Իրավիճակի՝ էլ ավելի լարումից հետո արդեն շուրջ 15 անձ բերման ենթարկվեց։
Aravaot.am-ը ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից պարզաբանում խնդրեց՝ ի՞նչ գործողություններ են իրականացվում և ի՞նչ որոշման հիման վրա։ ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ներկայացուցիչ Զարզանդ Գաբրիելյանն Aravot.am-ին փոխանցեց ՆԳՆ-ի հետևյալ գրավոր պարզաբանումը․ ««Երևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի կողմից, Վերին Պտղնի բնակավայրի հատվածում տեղադրվում է ուղեփակոց։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից տեղում ապահովվում է հասարակական կարգը։ 15 անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Սա որևէ կերպ որևէ տնտեսվարողի գործունեությունը խոչընդոտելու նպատակ չի հետապնդում, ապահովվում է ավտոճանապարհի բնականոն երթևեկությունը, երթևեկության մասնակիցների անվտանգությունը միջպետական ճանապարհի կողային հատվածում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ