«Temu առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը անվտանգության նկատառումներից ելնելով»,- նշում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, հրապարակելով կիբեռանվտանգության մասնագետ Լևոն Իսաջանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ես ինչպես հասկանում ՀՀ-ում օգտագործում են temu պլատֆորմը օնլայն առևտրի համար։
Ըստ Threat Actor-ի կարողացել է էքսֆիլտրացնել 87 միլիոն հաճախորդի տվյալ։ Որտեղ նշված է, որ այնտեղ կան ՀՀ տվյալներ։
Ու ոնց հասկանում եմ՝ արտահոսել է UserId, Username, e-mail, address, IP address, Gender, Phone Number, DOB: Կան այլ տվյալներ որոնք գտնվում են հէշավորված վիճակում կամ այլ Boolean մակարդակում։ Ինչը հնարավոր չէ իդենտիֆիկացնել, մինչև չլինի ամբողջ տվյալների շտեմարանը»։