Հիշո՞ւմ եք այն տղային, որ ուղիղ մեկ տարի առաջ նրա մահվան լուրին հաջորդեց տեղեկությունը, թե՝ սրտի զարկերը վերականգնվել են… Նարեկն էր, ողջ է և առողջ։
Անցյալ տարվա սեպտեմբերին Սոթքում վիրավորված ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում, ցավազրկողներից հրաժարվել է, զբոսանքի է գնում։
«Պինդ մնացեք, տղե՛րք, գալիս եմ»։ Հիշողության մեջ դաջված վերջին նախադասությունն է, որ բացականչել էր վիրավոր ընկերների մոտ սլանալիս՝ քանի դեռ ինքը չէր վիրավորվել:
Այժմ Նարեկը Զինվորի տանն է։ Մի քանի օրից տուն կգնա։
Զինվորի տուն վերականգնողական կենտրոն
Կարդացեք նաև