Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին իր սեփական մակերեսային պատկերացումներն, իր չիմացությունը, իր անտեղյակությունը փորձում է բոլորին վերագրելով արդարացնել իր տապալումները»

Սեպտեմբեր 17,2024 12:53

Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանը գրել է․ «Աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային», ապա Խրիմյան Հայրիկին է հիշել, իբր նա մեզ աշխարհի մասին ինչ որ պատկերացումներ է ավանդել, հետո տեղեկացնում է, որ «աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր եւ նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր», ապա ավետում է՝ «Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը ոչ միայն աշխարհի մասին մեր պատկերացումները, այլեւ մեր մասին աշխարհի պատկերացումները էապես լավարկելու ենթատեքստ ունեն»։

Ի՞նչ է սա նշանակում․

որ Փաշինյանը դեպի Մոսկվա հերթական շրջադարձն է կատարում։ Ստիպել են ու պետք է ենթարկվի։ Գնալու է գլխահակ ու խոնարհ։ Շրջադարձն արդարացնելու համար այն Խրիմյան Հայրիկով է փաթեթավորում, որն իրականում աշխարհի մասին մեզ ոչինչ էլ չի ավանդել, ընդամենը պատմել է միջազգային հարթակում իր անհաջողության մասին։

որ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի բառապաշարն է կապկում։ Նրանք իրենց անկարողությունը կոմպլիմենտարիզմ էին անվանում։ Փաշիկյանն այն թարգմանել, դարձրել է բալանսավորում ու փորձում է որպես նորույթ մատուցել։

որ Փաշինյանը չի լսել կամ էլ՝ լսել է, բայց չի կարդացել, կամ էլ կարդացել է, բայց չի հասկացել 1998-ի հունվարի 8-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, որը հենց աշխարհի, աշխարհաճանաչողության ու աշխարհում սեփական տեղի գիտակցման մասին էր։ Էլ չեմ խոսում դեռեւս 1989-ին հրապարակված «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածի մասին, որի հեղինակը Ռաֆայել Իշխանյանն էր։

որ Փաշինյանը չգիտի՝ այն, ինչ մասին գրել է՝ հայտնագործություն չէ, այդ մասին երկար խոսվել ու շատ գրվել է։ Ինքը պետք է կարող լիներ ու անցյալը մերժելու փոխարեն սերտեր անցյալի դասերը։ Այդ դեպքում կհաջողեր ե՛ւ ինքը, ե՛ւ մենք ու այս վիճակում չէինք լինի։

Սա նաեւ նշանակում է, որ աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին իր սեփական մակերեսային պատկերացումներն, իր չիմացությունը, իր անտեղյակությունը փորձում է բոլորին վերագրելով արդարացնել իր տապալումները, իր ճակատագրական սխալները, իր վայրիվերումներն, մեկ դեպի Արեւմուտք, մեկ դեպի Ռուսաստան իր շրջադարձներն, իր պարտությունները, որ, ցավոք, վերջին հաշվով, բոլորիս պարտություններ են դառնում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30