Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրում

Սեպտեմբեր 17,2024 11:46

Այս անգամ Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցության թիրախում Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն բնակավայրն է։ 9.28 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրի վարչական շենքի տանիքին՝ խրախուսելու սահմանամերձ գոտիներում բնապահպանական և տնտեսական առումներով կայուն ապրելակերպը։

Արևային կայանի արտադրած էներգիան բավարար կլինի ապահովելու վարչական շենքի և բնակավայրի արտաքին՝ ճանապարհային լուսավորության ծախսերը՝ հնարավորություն տալով էապես կրճատել համայնքային ծախսերը։ Սահմանամերձ նման բնակավայրերում կան բազմաթիվ համայնքային խնդիրներ, որոնց համար միշտ չէ, որ բավարար միջոցներ են հատկացվում: Այս ծրագրով Ucom-ն ու «Արևորդի» ՀԿ-ն սատարում են այդ խնդիրների լուծմանը։

«Մենք շարունակում ենք մարզերում կայուն էներգիան հասանելի դարձնելու մեր առաքելությունը, և անչափ ուրախ ենք ընդլայնել մեր գործունեությունը Սյունիքի մարզում: Սահմանամերձ գոտիներն էլ ավելի խոցելի կարգավիճակում են, և մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը զգալիորեն կբարելավի Ճակատենի բնակիչների կյանքը՝ կօգնի գումար խնայել և բարելավել բնակավայրի կենսապայմանները», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս ծրագիրը մեզ համար ոչ միայն հնարավորություն է՝ աջակցելու սահմանամերձ բնակավայրերին, այլև կարևոր քայլ է վերականգնվող էներգիայի և կայուն ապրելակերպի տարածման գործում: Արևային էներգիայի օգտագործումը նման բնակավայրերում մեծ նշանակություն ունի ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական առումներով: Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը կնպաստի կայուն զարգացման նոր չափանիշների ստեղծմանը՝ նպաստելով համայնքների ինքնաբավությանը և կենսապայմանների բարելավմանը», – ասել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը:

«Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության կողմից իրականացված այս նախաձեռնությունը բավականին էֆեկտիվ է: Ճակատեն սահմանամերձ բնակավայրում տեղադրվել է 10 կիլովատանոց արևային ֆոտովոլտային կայան, որը կծառայի Ճակատեն գյուղի բնակիչներին։ Գեներացված էներգիայի արդյունքում խնայված միջոցները կուղղվեն Ճակատեն գյուղի և այլ բնակավայրերի ծրագրերի իրականացմանը: Շնորհակալություն նախաձեռնությունը իրականացնողներին, և հույս ունենք, որ այն շարունակական կլինի», – նշեց Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը:

Արևային կայանների տեղադրման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի: Արևային կայանների կիրառումը՝ որպես այլընտրանքային կայուն էներգիայի աղբյուր, այդքան էլ տարածված չէ սահմանամերձ բնակավայրերում, և ծրագիրը կլինի օրինակելի՝ հետագայում բնակավայրում տնտեսվարողների և բնակիչների արևային էներգիայի օգտագործմանն անցնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30