Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 17,2024 12:07

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Սեպտեմբերի 19-ին ընդառաջ, հայաստանյան իշխանական ողջ ռեսուրսը` երևացող ու չերևացող գործիքակազմով, դրվել է ներարցախյան կոնֆլիկտ հրահրելու վրա:

Իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա` հնարավորինս ստվերում պահելով Արցախն ուրացած ու հանձնած գլխավոր պատասխանատուներին:

Մի մասը` գիտակցաբար, մի մասը` էմոցիաների մղումով, մյուս մասը` պարզապես արդարություն փնտրելով, ընկնում է իշխանության թակարդը, ինչի հետևանքով ողջ դիսկուրսը տեղափոխվում է ներարցախյան մակարդակ:

Իսկ Արցախն Ադրբեջան հայտարարած, արցախյան բլոկադային լուռ հետևած և ադրբեջանական ագրեսիային կանաչ լույս վառած հայաստանյան իշխանական վերնախավը գոհունակությամբ հետևում է իր հանցագործության` պատասխանատվությունն այլոց վրա բաշխելու պրոցեսին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30