Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ցանկանում ես քո անձնական մեքենայով իջնել Երեւանի կենտրոն, պատրաստ պետք է լինես վճարել. Վազգեն Հարությունյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 17,2024 11:15

Հարցազրույց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի հետ։

– Երեւանի կենտրոնը կարմիր գոտի եք դարձրել՝ անունը դրել եք երթեւեկության բեռնաթափում։ Բեռնաթափվե՞ց կենտրոնը։

– Եթե ցանկանում ես քո անձնական ավտոմեքենայով իջնել Երեւանի կենտրոն, պատրաստ պետք է լինես վճարել, որովհետեւ փոքր կենտրոնն անսահման տարածք չունի, որպեսզի այդքան տրանսպորտային հոսքեր կուտակվեն, խցանում առաջանա։ Սա իր ազդեցությունն ունեցավ, հստակ վերլուծություն կա, որ վճարովի կայանատեղիներից օգտվողների քանակը զգալի նվազել է։

– Կենտրոնում անգամ կարմիր գծերի վրա տեղ չկա, ինչպե՞ս է նվազել։

– Չի կարող բոլորի համար երաշխավորված կայանատեղի լինի։ Եթե որոշել եք չօգտվել հասարակական տրանսպորտից ու կենտրոն գալ ձեր մեքենայով, ապա կայանելու մասին պիտի դուք մտածեք, պատրաստ լինեք վճարել։

– Եվ, ուրեմն, այդպիսով բեռնաթափվե՞ց կենտրոնը։

– Իհարկե, շատերը տեղ գնալիս պլանավորում են ոչ թե անձնական մեքենայով, այլ՝ հասարակական տրանսպորտով։ Երևանի քաղաքապետարանը մի քանի սահմանափակում մտցրեց՝ կայանատեղիների վճարի ավելացումը, բեռնատարների ժամային սահմանափակումը, հաջորդը՝ ավտոբուսի առանձնացված գծերի ստեղծումը։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30