Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տպավորություն է, որ Փաշինյանի իշխանությունը միայն լավ օրվա համար է. «Փաստ»

Սեպտեմբեր 17,2024 10:35

Փորձը ցույց է տալիս, որ գործող իշխանություններն ընդունակ չեն լուծել նույնիսկ ընթացիկ խնդիրները, ու կոնկրետ կետերով կարելի է փաստել, որ բոլոր ուղղություններով տապալվել են՝ սկսած անվտանգությունից։ Այս իշխանությունների գործողություններն ավելի շատ ցուցադրականության շրջանակներում են, քան բովանդակության։ Տպավորություն է, որ Փաշինյանի իշխանությունը միայն լավ օրվա համար է, երբ կարելի է ոչինչ չանել ու վայելել։

2018 թվականից սկսած Փաշինյանը հպարտանում է, թե որևէ իշխանություն այս ծավալի ասֆալտ չի արել։ Բայց կարճ ժամանակ անց պարզվում է, որ ասֆալտի որակն այն չէ, ու հաջորդ տարի այն քանդվում է։ Ճանապարհների ջրահեռացման համար հսկայական գումարներ են տրամադրվում, բայց մի փոքր ուժեղ անձրև է գալիս, անմիջապես ճանապարհներն ու անցումները հեղեղվում են, ասֆալտը ճաքեր է տալիս, թեքվում ու դեֆորմացվում է։ Գուցե ձեռնտու է, որ ասֆալտի որակի վրա ուշադրություն չդարձվի, ի վերջո, եթե որակն այն չէ, ապա կարելի է ամեն տարի ասֆալտ անել ու համարել վիճակագրական ցուցանիշ։ Մյուս կողմից էլ՝ խայտառակ վիճակում է ճանապարհների կահավորումը։ Եթե որևէ հատվածում ասֆալտապատում է արվում, ապա դրանից հետո ամիսներ շարունակ ո՛չ գծանշում կա, ո՛չ եզրաքարերն ու եզրասյուներն են տեղադրվում, ինչը սարսափելի դժվարացնում է երթևեկը հատկապես գիշերային ժամերին:

Մյուս կողմից՝ հորդառատ անձրևից հետո ճանապարհներին քարերի ու ավազի կույտ է առաջանում։ Ոմանք կարող են հարցնել, թե ինչպե՞ս հնարավոր է ավազի ու քարերի դեմն առնել։ Պատասխանը պարզ է, բազմաթիվ մասնագետներ ոչ մեկ անգամ նշել են այդ մասին. այնպես կահավորել, որ ճանապարհների քարալցումը հասցվի նվազագույնի։

Իշխանությունները չգիտե՞ն այս ամենի մասին: Իհարկե գիտեն: Բայց նրանք ոչինչ անելու ունակ չեն:

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30