Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է հասարակությունն իշխանություն ընտրում, եթե միշտ մեղավոր են ուրիշները. Արեւմուտքի՝ անատամությունը, ՌԴ-ի՝ շահամոլությունը, Թուրքիայի՝ հովանավորությունը. «Հրապարակ»

Սեպտեմբեր 17,2024 10:26

Արցախը հայաթափվեց՝ նորից մեր  դաշնակիցն է մեղավոր, ինչպես նաեւ՝ Արցախի վերջին իշխանությունը եւ Արցախում բնակվող հայությունը, որ չպայքարեցին, չմորթվեցին, այլ սահմանն անցնելով՝ ապաստան գտան Հայաստանում։ Ադրբեջանը հզորանում է, աշխարհի հետ դիվանագիտական նախանձելի հարաբերություններ է կառուցում, ստիպում է, որ իր ագրեսիան ոչ թե ագրեսիա, այլ պետական ամբողջականության վերականգնում ճանաչեն, նավթն ու գազն են մեղավոր, Արեւմուտքի՝ անատամությունը, Ռուսաստանի՝ շահամոլությունը, Թուրքիայի՝ հովանավորությունը։ Աշխատավարձն ու կենսաթոշակը չեն աճում՝ ժողովուրդն է մեղավոր․ բավարար չափով չի աշխատում, հարկեր չի վճարում, բյուջեն չի մեծանում՝ սոցիալական քաղաքականությանը չի բավականացնում։ Հոսանքն անջատում են՝ ՀԷՑ-ն է մեղավոր, ջուրը կտրում են՝ «Վեոլիա ջուրը»։

Միշտ կարելի է մեղավոր գտնել։ Բայց այդ դեպքում ինչի՞ համար են պետությունը, պետական կառույցները, կառավարությունը։ Ինչո՞ւ է հասարակությունն իշխանություն ընտրում, կերակրում, եթե միշտ մեղավոր են ուրիշները։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30