2018 թվականի օգոստոսի 8-ին՝ համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հրապարակավ խոստացավ. «Մենք պետք է երկարաժամկետ խնդիր դնենք, որ մեր հողատարածքներում ոռոգման ջուրն այնքան հասանելի լինի, ինչքան հոսանքն է հասանելի»։
Սակայն իրականում այս խոստումը Փաշինյանը ոչ միայն չկատարեց, այլև ժողովրդին «ավետեց ջրի սովի մասին»: Հոսանքի պես հասանելի ոռոգման ջուր խոստացած Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ջուրը գնալով պակասելու է, որովհետև, ըստ իրեն, «սաղ աշխարհում է պակասում»։
Մասնավորապես, 13.04.2023 թվականին հայտարարեց՝ «Եկե՛ք արձանագրենք՝ երկնքին նայելու անհրաժեշտություն չկա, որովհետև բոլոր կանխատեսումներն արված են՝ ջուրը լինելու է ամեն տարվա հետ ավելի պակաս»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։