«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է
«Վրաստանի սահմանապահ ծառայությունը արգելել է Արսեն Խառատյանի մուտքը երկիր։ Արսենն արդեն 5 ժամ է պահվում է Թբիլիսիի օդակայանում։ Հույս ունեմ, որ հարցը լուծում կստանա»:
Հիշեցնենք, որ Արսեն Խառատյանը «Քաղաքացիական պայմանագիր» միավորման հիմնադիրներից է, ՀՀ վարչապետի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդականը, «Ալիք Մեդիա» վերլուծական-լրատվական կայքի հիմնադիրը:
2014 թվականից բնակվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ հիմնել և ղեկավարում է «Ալիք մեդիա» հայալեզու լրատվականը:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան էջից