Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը իր ֆեյսբուքյան էջում դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ պետի տեղակալ Հայկ Մովսիսյանը ձե՞ր հրամանն է կատարում, թե՞ ինքնագլուխ է որոշել արցախցիներին ստեղից ռադ անել, ինչպես նա է հրապարակային հանդես գալիս իր գրառումներում։
Նշված գրառումը նյութի քոմենթներում է հետևյալ հասցեով՝
Եթե որոշել եք արցախցիներին դուրս հանել ՀՀ-ից, մարդավարի հայտարարեք դրա մասին, մենք էլ իմանանք՝ ոնց վարվենք։
Կարդացեք նաև
Թե՞ դուք էլ եք որոշել Կրեմլի պես բլոկադայի ենթարկել, սովամահի հասցնել, որ ստիպեք արցախցիներին հայրենիքի մյուս հատվածն էլ լքեն»:
Գրառումը արվել է Ավետիք Օրդյանի ուղիղ եթերի ներքո, որտեղ նա պատմում է, թե տաքսու արցախցի վարորդը մի մեքենայի մասին ասել է՝ «Էս էլ Նիկոլի շայկից… հայհոյանքով… սրանք են բերել»: «Իջել եմ մեքենայից ու ասել՝ դե, դու սպասի, թե ես ինչ եմ անելու քո գլխին»,- տեսանյութում պատմում է Ավետիք Օրդյանը, որը ոչ միայն բողոքել է տաքսի ծառայությանը, այլ նաեւ վարորդի տվյալներն է հրապարակել համացանցում: «Իմացեք, որ նստեք: Հատուկ սրանք ոնց որ ծրագիր անեն… Ոնց որ մի բան փորձեն անեն էլի, այսինքն…. Ինձ թվում է, չեմ ուզում վատ բան ասեմ, վախեցնող ասեմ՝ ով նստում է տաքսիները, սկսում են քաղաքականությունից խոսել… Սա առաջին դեպքը չի»:
«Դրա համար պիտի դրանց ռադ անենք, արդեն զզվեցրեցին էդ համբալները»,- տեսանյութին արձագանքել է «Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալ Հայկ Մովսիսյանը:
«Այսինքն՝ պետական մարմնի՝ ուժային կառույցի՝ Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը հրապարակայնորեն ատելության խոսք է տարածում արցախցիների նկատմամբ,- արձագանքելով կատարվածին՝ գրում է «168 ժամը»,- Հետաքրքիր է՝ Արցախում տևական ժամանակ ապրած ու աշխատած Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը տեղյա՞կ է, որ իր ղեկավարած համակարգում կա արցախատյաց, ատելության խոսք տարածող բարձրաստիճան աշխատակից: Առավել հետաքրքիր է՝ ինչ ընթացք կունենա այս պատմությունը: Արդյո՞ք Դատախազությունը նույնքան արագ վարույթ կհարուցի վերջինիս նկատմամբ, որքան արագ դա արեց լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեպքում, ով մահացավ իր գործով առաջին դատական նիստի ժամանակ, դատական նիստերի դահլիճում»: