Լրահոս
Օրվա լրահոսը

Բաերի ելույթը բավականաչափ պրոհայկական շեշտադրումներ է ունեցել, համեմված հակառուսական դիրքորոշումներով. Սուրեն Սարգսյան

Սեպտեմբեր 16,2024 23:44

Փորձագետ Սուրեն Սարգսյանը գրում է.

«Այսօր նյուզֆիդումս պարբերաբար հայտնվում էր այս պատկերը՝ տարատեսակ մեկնաբանություններով, որոշեցի ես էլ անդրադառնամ:

  1. Նախ, Բաերը 2017 թվականից այլևս դեսպան չէ: Հիմա, որպես փորձագետ աշխատում է Կարնեգի հիմնադրամում և Կոնգրեսում հրավիրված է եղել՝ որպես նախկին դեսպան և փորձագետ:
  2. Խոսելով Հայաստանի մասին նա ասել է հետևյալը. «Քաղաքական ընտրություն արվել է. դրա իրականացումը պահանջում է հմտությունների զարգացում, ենթակառուցվածքների ստեղծում և նոր քաղաքական մշակույթի ձևավորում։ Մոսկվան հավանաբար կփորձի դանդաղեցնել առաջընթացը։ Հայերը պետք է պատրաստ լինեն դիմակայելու սառը ձմեռներին։ Մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել»:
  3. Ընդհանուր ելույթը բավականաչափ պրոհայկական շեշտադրումներ է ունեցել, համեմված հակառուսական դիրքորոշումներով: Սակայն պետք է հասկանալ, որ սա պաշտոնական դիրքորոշում չէ: Փորձագիտական կարծիք է»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30