Սեպտեմբերի 16-17-ին Ղպտի Ուղղափառ եկեղեցու «Լոգոս» պատրիարքական կենտրոնում (Վադի ալ-Նատրուն, Եգիպտոս) տեղի կունենա Հին Արևելյան Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ եկեղեցական ընտանիքների պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը պաշտոնական աստվածաբանական երկխոսության վերականգնման և նախկինում կատարված աշխատանքների վերարժևորման նպատակով։
Հանդիպումը բացվեց Ղպտի Ուղղափառ եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի և համայն Աֆրիկայի պապ Նորին Սրբություն Թավադրոսի և Տիեզերական պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիեմոսի օրհնության խոսքերով (ընթերցված` պաշտոնական ներկայացուցիչ Նորին Սրբազնություն Էմմանուել մետրոպոլիտի կողմից)։
Ժողովի շրաջանակներում կքննարկվի եկեղեցական երկու ընտանիքների առջև ծառացած բարոյական-հովվական և դավանական-աստվածաբանական հարցերը`ընդհանուր դիրքորոշման հասնելու օրակարգով։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ժողովին ներկայացնում են Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին