Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՊ-ը բաժանորդային համակարգով երեք կրթական ծրագիր է իրականացնում` «Ժանրեր, թեմաներ, հեղինակներ», «Իմ Կոմիտասը», «Սասունցի Դավիթ»

Սեպտեմբեր 16,2024 22:55

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է «Մշակութային կրթության տարի»: Նպատակը կրթական գործընթացներում մշակութային կրթության դերը ընդլայնելն է` նպաստելով դպրոցականների կարողությունների զարգացմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի ձևավորմանը:

«Մշակութային կրթության տարվա» մեկնարկի շրջանակում օրերս ԿԳՄՍ նախարարությունը բոլոր մարզերում կազմակերպել էր «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ: Ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների ու դպրոցների համար սա իրազեկման հրաշալի հարթակ էր:

Վայոց ձորի մարզում` Եղեգնաձոր քաղաքում էքսպո-արշավին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մարզպետ Կոլյա Միքաելյանը: Էքսպոյի բացմանը ելույթ են ունեցել փոխմարզպետ Բագրատ Սողոմոնյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը: Մայր թանգարանի տնօրենը խոսել է դպրոցականների մշակութային կրթության կարևորության մասին, կոչ արել առավել ակտիվ մասնակցեց պատկերասրահի կրթական ծրագրերին և հաճախ այցելել մշակութային հաստատություններ:

Վայոց ձորում ՀԱՊ-ը երկու մասնաճյուղ ունի` Եղեգնաձորի և Ջերմուկի պատկերասրահները: Եղեգնաձորի էքսպո-արշավին մշակութային 6 կազմակերպությունների շարքում ներկայացել են նաև Ջերմուկի ու Եղեգնաձորի պատկերասրահները: Աշխատակիցները դպրոցականներին ներկայացրել են իրենց բազմաթիվ կրթական ծրագրերը` այդ թվում «Դպրոցական բաժանորդային համակարգով» իրականացվողները: Դրանք լավ հնարավորություն են ոչ միայն թանգարաններ այցելելու, այլև անվճար մասնակցելու պատկերասրահի կրթական ծրագրերին: ՀԱՊ-ը Բաժանորդային համակարգով երեք կրթական ծրագիր է իրականացնում` «Ժանրեր, թեմաներ, հեղինակներ»,  «Իմ Կոմիտասը», «Սասունցի Դավիթ»: Դրանք անցկացվում են ըստ ուսումնական ծրագրով նախատեսված թեմաների:

Տաղավարներին կից տեղադրված են եղել նկարչական մոլբերտներ, պատանիները մի քանի ժամ բացօթյա նկարչությամբ են զբաղվել, ստեղծագործել ազատ թեմաներով` ամեն մեկն իր նախընտրած ժանրում: Սա Հայաստանի ազգային պատկերասրահի կրթական ծրագրերի բաղկացուցիչ մասն է:

Էքսպո-արշավի տաղավարներին ծանոթանալուց հետո ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրասյանը` մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանի և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձորի պատկերասրահ, ծանոթացել ցուցադրությանը, զրուցել դպրոցականների հետ:

Մարզերում անցկացված իրազեկման էքսպո-արշավներին միացել են Հայաստանի ազգային պատկերասրահի բոլոր մասնաճյուղ պատկերասրահները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30