Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի խնդիր Ադրբեջանում առկա է, սակայն ուռճացված է Ալիևի վարչակազմի կողմից՝ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիան արդարացնելու նպատակով. Վահրամ Հովհաննիսյան

Սեպտեմբեր 16,2024 18:05

Ադրբեջանի ջրային խնդիրը՝ ագրեսիան հիմնավորող խաբկանք

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը հրապարակել է տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանի «Ադրբեջանի ջրային խնդիրը՝ ագրեսիան հիմնավորող խաբկանք» վերտառությամբ հետազոտությունը, որն անդրադառնում է Ադրբեջանի վարած ջրային քաղաքականության մի քանի առանցքային հարցերի, որոնք ուղղակիորեն առնչվում են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ագրեսիայի «ջրային հիմնավորումներին:

Հետազոտության հիմնական շեշտադրումները և եզրակացությունները հետևյալն են.

◊ Ջրի խնդիր Ադրբեջանում առկա է, սակայն այդ խնդիրն ուռճացված է Ալիևի վարչակազմի կողմից՝ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիան արդարացնելու նպատակով:

◊ Իրական խնդիրը. բարձիթողի վիճակ, ապօրինի ջրօգտագործում, պատասխանատու կառույցների անարդյունավետ աշխատանք, հին ենթակառուցվածքներ, ներդրումային միջոցների վատնում, ջրային պաշարների նկատմամբ ադրբեջանցի օլիգարխների մենաշնորհ, ինչպես նաև՝ կլիմայի փոփոխություն:

◊ Գետերի ցամաքեցման պատճառներ. ջրի բավարար պաշար Ադրբեջանը, փաստացի, ունի, սակայն այն միտումնավոր չի հասնում բնակիչներին: Ադրբեջանում մեղավոր են հռչակել հարևաններին, սակայն գետերի ցամաքեցման իրական մեղավորը Թուրքիան է:

◊ «Ջրային խաբկանքի ռազմավարությունը»՝ օրակարգում. 2013թ.-ից Ալիևը ջրի խնդիրը հռչակել է անվտանգության սպառնալիք, և հետևողականորեն միջազգային հարթակներում իրականացվում են Հայաստանի և Արցախի ջրային պաշարների յուրացման լեգիտիմացման միջոցառումներ:

◊ Ջուրը՝ որպես ագրեսիան արդարացնող միջոց. Ադրբեջանն Արցախի վրա հարձակման արդարացման հարցում օգտագործել է ԵԽԽՎ 2016թ. բանաձևը և շարունակում է վարել նույն քաղաքականությունը՝ աչք ունենալով Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող սահմանամերձ ջրային պաշարների վրա (Տավուշ, Վայոց Ձոր և Սյունիք), բայց հեռահար թիրախում Սևանա լիճն է:

◊ COP29-ին Ադրբեջանը լրջորեն է պատրաստվում՝ արդարացնելու համար դրա միջոցով հետագա ագրեսիան: Անհրաժեշտ է ձեռնարկել դիմակայող գործողություններ՝ իրականությունը միջազգային կառույցներին պատշաճ կերպով մատուցելու նպատակով:

Հետազոտության ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ ՄԱՀՀԻ-ի կայքում՝ հետևյալ հղմամբ:

Վահրամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՄԱՀՀԻ տարածաշրջանային հարցերի փորձագետ 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30