Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել Երևանում

Սեպտեմբեր 16,2024 16:59

Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշներն այսօր ընդհանուր առմամբ գերազանցում են սահմանված չափանիշները: Հիմնական պատճառը շինարարական փոշին է ու ազոտը՝ մեքենաների արտանետումներից:

Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը դեռ նախորդ տարի նախաձեռնեց նոր ծրագիր: Քաղաքի շինհրապարակներում տեղադրվեցին օդում փոշու քանակը չափող սարքավորումներ: Այսօր արդեն Երևանում նման 108 սարք է տեղադրվել 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության շինհրապարակներում:

Սարքի միջոցով ստացված տվյալներն առցանց հասանելի են քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Երևանում ամենաբարձր աղտոտվածության ցուցանիշը Էրեբունի, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում է: Ավանն ու Դավթաշենն ամենամաքուրն են:
Խնդրի հիմնական լուծումը կանաչ գոտիների վերականգնումն է ու ընդլայնումը, անտառային՝ բուֆերային գոտիների ստեղծումը: Սա, իհարկե, երկարաժամկետ նախագիծ է: Մինչ այդ համայնքը ամենօրյա հսկողություն է սահմանում  շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպմանը, այդ թվում փոշեկլանիչ ցանցերի ապահովմանը, ինչն էապես կարող է մեղմել իրավիճակը:

Երևանում օդի աղտոտվածության խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլև առողջապահական: Այս ուղղությամբ համայնքի ծրագրերը շարունակական են:

Մանրամասները՝ տեսանյութում:

 Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30