Հայաստանի զբոսաշրջային կենտրոն Ծաղկաձորում անցկացվեց Pallada համալիրի կողմից Ծաղկաձորի հրապարակի վերակառուցմանը նվիրված միջոցառում։ Միջոցառմանը ներկաները ծանոթացան վերակառուցման ծրագրին, որը բոլորովին նոր նախագիծ է՝ ուղղված Ծաղկաձորի զարգացմանը։ Ծրագրի շրջանակում վերակառուցվելու է Pallada համալիրի հարևանությամբ գտնվող գլխավոր հրապարակը՝ դառնալով իսկական նվեր թե՛ տեղաբնիկների և թե՛ զբոսաշրջիկների համար՝ բոլորովին փոխելով քաղաքի գույնը։ «Ժամանակն է տեղափոխվել Ծաղկաձոր»․ հենց այսպիսին է այս համալիրի կարգախոսը։
Վերակառուցման մեկնարկին նվիրված միջոցառմանը մասնակցեցին պաշտոնյաներ, New City Projects ընկերությունը, քաղաքի բնակիչներն ու հյուրերը։
Միջոցառման շրջանակում Պալլադա Ծաղկաձորի և Ծաղկաձորի համայնքապետարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակում ընկերությունը կվերակառուցի Ծաղկաձորի հրապարակն ու այն կնվիրի քաղաքի բնակիչներին։
New City Projects ընկերության գործառնական տնօրեն Գեղամ Կիրակոսյանը իր խոսքում ընդգծեց՝ ընկերությունը Ծաղկաձորում կառուցում էր Pallada համալիրը, և գաղափար առաջացավ նաև վերակառուցել Ծաղկունյաց հրապարակը։
Կարդացեք նաև
«Շնորհիվ մեր նախագծող թիմի՝ կարողացանք Ծաղկունյաց հրապարակի համար ստանալ արդիական, նորացված նախագիծ, որը ներկայացնում ենք հանրությանը։ Վերակառուցումը վերաբերում է ամբողջ հրապարակին, տեղում կառուցվելու է ջրային հատված, սահադաշտ, ամբողջ հրապարակը կանաչապատվելու է, առանձնացվելու ժամանակակից լուսավորությամբ։ Փորձելու ենք մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար հետաքրքիր և հաճելի հանգստյան վայր ստանալ»,-նշեց Գեղամ Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ ծրագրի աշխատանքների մեկնարկը տրվելու է հուշագրի ստորագրման արարողությունից անմիջապես հետո։
Ծաղկաձորի համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանն առանձնահատուկ կարևորում է այս նախագիծը։ «Pallada համալիրի կողմից Ծաղկաձորի հրապարակի վերակառուցումը ներդրումային ծրագիր է, և Pallada-ն Ծաղկաձորի ամենամեծ ներդրումային ծրագիրն է։ Այս ծրագրով Ծաղկաձորում ավելանում է բնակֆոնդը։ Եվ գաղտնիք չէ, որ շատերը ցանկանում են Ծաղկաձորում հանգստանալ, բնակվել։ Ուստի նմանօրինակ շենքերի կառուցումը դրական քայլ է»,-նշեց Հարությունյանը։
«Pallada-ն ստեղծելուն զուգահեռ՝ միտք առաջացավ՝ վերակառուցել այս հրապարակը։ Պետք է նշեմ, որ մաքսիմալ հաշվի ենք նստել բնության առանձնահատկությունների հետ։ Հրապարակում նախագծվող սահադաշտը տարվա ավելի տաք ժամանակահատվածում կծառայի որպես բեմ և այստեղ կկազմակերպվեն քաղաքի ամենակարևոր և հետաքրքիր միջոցառումները»,-նշեց Pallada համալիրի գլխավոր ճարտարապետ Գագիկ Փանոսյանը։
Ամբողջ միջոցառման ընթացքում ներկաները կարող էին հատուկ 3D էկրանի միջոցով ծանոթանալ Pallada համալիրի աշխատանքներին, ամրագրել իրենց ցանկալի բնակարանը։ Բացի այդ, միջոցառման շրջանակում ներկայացվեց վերանորոգված և կահավորված բնակարանի տիպային մոդելը։ Միջոցառումից հետո այցելելով Պալլադա Ծաղկաձորի գրասենյակ՝ գնորդները հնարավորություն կունենան ծանոթանալ այդ բնակարանի տիպային մոդելին։
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Կարինա Առուստամյանը և The Band-ը, ինչպես նաև DJ Jockey-ը։
8 մասնաշենքից բաղկացած 9-15 հարկանի Pallada բնակելի համալիրի յուրաքանչյուր բնակարան կարող է ծառայել նաև որպես հյուրանոցային համար` դառնալով կայուն եկամտի աղբյուր։
Հատկանշական է, որ բնակելի համալիրում գործելու է շուրջօրյա անվտանգության ծառայություն: Կարևոր ենթակառուցվածքներից են լինելու կանաչապատ և բարեկարգ բակային տարածքը, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզասրահը, տանիքում տեղակայված փակ լողավազանը, թենիսի կորտը, սպա կենտրոնը։ Պակաս կարևոր չեն նաև հիպերմարկետը, ընդարձակ ավտոկայանատեղին և ուղղաթիռի հարթակը տանիքում։ Դե, իսկ երեխաների համար ևս ստեղծված է լինելու յուրատեսակ միջավայր․ Pallada-ում գործելու է բացօթյա խաղահրապարակ և խաղասրահ: Կկառուցվեն նաև ժամանակակից շատրվաններ։
Շենքի առաջին հարկում լինելու են բացօթյա սրճարաններ, իսկ բարձր հարկերից մեկում կառուցվելիք Sky Bar-ը յուրօրինակ անկյուն է լինելու հետաքրքիր ժամանցի սիրահարների համար:
Բացի դրանից, կառուցապատողը յուրահատուկ անակնկալ է նախատեսել բնակարան ձեռք բերողների համար։ Pallada-ում բնակարան գնելուց հետո՝ բնակիչները հնարավորություն կստանան ուղղաթիռով այցելել շինհրապարակ և տեսնելու իրենց ապագա բնակարանը վերևից։ Pallada-ում նախատեսվում են նաև կոմերցիոն ընդարձակ տարածքներ՝ վաճառքի և երկարաժամկետ վարձակալության համար։
Pallada-ի ինտերիեր դիզայնը վստահվել է Chroma Interiors ընկերությանը։ Ընկերությունը յուրաքանչյուրին ցուցաբերում է անհատական մոտեցում՝ նրա բնակարանի համար ընտրելով ինքնատիպ դիզայներական լուծումներ՝ ցանկացած ինտերիեր նախագծելիս առաջնահերթ ուշադրություն դարձնելով հարմարավետությանը: