Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր կրկին շարունակվում է ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը ։
Հրայր Թովմասյանը դեռ հանդես է գալիս իր պաշտպանական ճառով: Արդեն չորրորդ օրն է։
«Ըստ էության ես հասել եմ մեղադրական եզրակացության 13-րդ էջը։ Մինչ այս պահը մեղադրական եզրակացությունում իմ որեւէ գործողություն, ամենալայն, ամենանեղ, ամենապատկերավոր մեկնաբանության դեպքում, որեւէ կերպ չեն կարող բնութագրվել որպես հանցագործություն։ Նկարագրված գործողություններն իրենց մեջ հանցագործության որեւէ տարր չեն պարունակում։ Այն դատողությունները, եզրահանգումները, կատեգորիկ պնդումները, որոնք արված են մեղադրական եզրակացության մեջ, հիմնավոր չեն»,- դատարանում հայտարարեց Հրայր Թովմասյանը։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է յոթ տարվա ազատազրկում: Հրայր Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը, հայտարարում է, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ