Մենք դեմ ենք, որ Հայաստանն ինչ–որ երրորդ ուժեր օգտագործեն ընդդեմ Ռուսաստանի և պատրաստ ենք բարեկամական հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, բայց ո՛չ ի հաշիվ ՌԴ–ի։ Ինչպես փոխանցում է, ТАСС-ը՝ այս մասին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Մենք դեմ ենք, որ Հայաստանը որևէ երրորդ ուժի կողմից օգտագործվի ընդդեմ Ռուսաստանի, մենք պատրաստ ենք բոլորի հետ բարեկամություն անել, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի և, առավել ևս, ո՛չ Ռուսաստանի դեմ»,-ասել է Թևանյանը։
Նշենք, որ ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պատվիրակության հետ առաջին անգամ այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն, հանդիպել տեղի խորհրդարանականների հետ։
Այցը կազմակերպվել է տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ և հրավերով, այն ունի ճանաչողական և հումանիտար բնույթ:
Կարդացեք նաև
«Այս այցով նաև ուզում ենք ցույց տալ, որ կողմ ենք հայ–ռուսական հարաբերությունների զարգացմանն ու Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության և դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը»,-ասել է Թևանյանը։
Մամուլի հաղորդագրություն