Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կլիման փոխվում է, նման հեղեղումներ Երեւան քաղաքում ես չեմ հիշում». Տիգրան Ավինյանը՝ Երեւանի հեղեղումների մասին

Սեպտեմբեր 16,2024 15:04

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին տեղեկացրին, որ սեպտեմբերի 13-ի հորդառատ անձրեւների արդյունքում մայրաքաղաքի տարբեր հասցեներում գրանցվել են ջրի կուտակման դեպքեր, որոնք հատկապես շատ են եղել տրանսպորտային հանգույցներում, թունելներում, ստորգետնյա անցումներում եւ փողոցներում:

«Երեւույթը եւս մեկ անգամ վկայեց, որ մենք ունենք անկատար համակարգ՝ թերի կառուցված եւ լուրջ վերակառուցման անհրաժեշտություն է զգացվում»,- տեղեկացրեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: Նա նշեց, որ արդեն գույքագրվել է ողջ մայրաքաղաքը:

«Ես, իհարկե, կհամաձայնեմ, որ մեր հեղեղատար, անձրեւատար համակարգը բավականին մաշված է, եւ այդտեղ էական ներդրումների կարիք կա, եւ եթե նույնիսկ եթե այդ ներդրումներն արվեն, միեւնույն է՝ որեւէ տեսակի համակարգ այս տեսակ ֆորս մաժորին չի կարող դիմանալ:

Հենց այս շաբաթ կառավարությունում այդ թեմայով ունենք քննարկում: Ի դեպ, այս ամբողջական համակարգը նույնիսկ մեր տիրապետության տակ չէ, մենք վերջին երկու տարում ենք առհասարակ սկսել այս համակարգում ներդրումներ անել: Երկու տարի է, ինչ կոյուղի ենք կառուցում, այնուամենայնիվ պետք է հաշվի առնենք, որ սրանք ոչ սովորական հեղեղումներ են եւ ամբողջ աշխարհում եւ տարբեր քաղաքներում այս խնդիրներն առաջանում են:

Կարեւոր է, որ այս ինֆորմացիան գրագետ ձեւով մատուցենք, կարեւոր է նաեւ հասկանալ, թե ինչպես պետք է մարդիկ գործեն ֆորս մաժորների դեպքում…

Բոլոր այն հատվածներում, որտեղ կարող ենք նվազագույնս մեղմել նմանատիպ իրավիճակներում հեղեղումներից առաջացած խնդիրները, պետք է անպայմանորեն դա անենք, որտեղ պետք է՝ անձրեւատարերն ու հեղեղատարերը նորից կկառուցենք, բայց կարեւոր է իրազեկման աշխատանքը, մարդիկ պետք է տեղեկացված լինեն: Կլիման որոշակի առումով փոխվում է, նման հեղեղումներ Երեւան քաղաքում ես չեմ հիշում… Մենք պետք է ադապտացվենք այս նոր իրավիճակին եւ դրան համապատասխան մեր ծրագրերը փորձենք պլանավորել…Այս համակարգում ներդրումները շատ վաղուց պետք է իրականացվեին, բայց չեն իրականացվել»,-ասաց Տիգրան Ավինյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30