ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Այս ռեպորտաժը տեղադրում եմ, որպեսզի ևս մեկ անգամ համոզվեք, թե որքան կեղծ է պատմական ու իրական Հայաստանների մասին ՀՀ իշխանության ստեղծած դիսկուրսը։ Դրան ևս մի քանի անգամ հստակ հիմնավորումներով անդրադարձել եմ։
Դա անհեթեթ թեմա է, որի նպատակն է կոծկել իրականությունը, հանրությունից թաքցնել, թե ինչ լրջագույն անվտանգային սպառնալիքներ ունի Հայաստանը, ամեն ինչ իջեցնել կենցաղային՝ ուտել, խմելու մակարդակի։
Սա ադրբեջանական «Baku.tv» քարոզչական ալիքի հրապարակումն է։ Այստեղ խոսում են արդեն մեկ միլիոն ադրբեջանցիների՝ Հայաստան, կամ ինչպես իրենք են ասում իրենց «պատմական հայրենիք»։ Սա ուղղակի քարոզչություն չէ, սա հստակ քաղաքական կուրս է, որը ներկայումս որդեգրել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Կարդացեք նաև
Այս թվերը որևէ հիմնավորում չունեն, բայց հստակ հիմնավոր փաստերով կարելի է խոսել, որ Խորհրդային Ադրբեջանում մոտ կես միլիոն հայ է ապրել, ովքեր ենթարկվել են էթնիկ զտման։ Հստակ փաստերով կարելի է ցույց տալ, թե ինչ խտրական ու հայատյաց քաղաքականություն է վարել Ադրբեջանը հայերի նկատմամբ թե՛ Նախիջևանում, թե՛ Արցախում խորհրդային տարիներին։ Հստակ փաստերով կարելի է ցույց տալ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, բայց դա անելու փոխարեն իշխանությունները զբաղված են Բաքվի նպատակները թաքցնելով՝ դրանով իսկ փաստացի անուղղակի, երբեմն էլ շատ ուղղակի աջակցելով դրանց իրագործմանը։