Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երկու տարի է, ինչ կոյուղի ենք կառուցում: Շատ դեպքերում որևէ տեսակի համակարգ ֆորսմաժորին չի կարող դիմանալ». Ավինյան

Սեպտեմբեր 16,2024 14:24

Երևանի հեղեղատար, անձրևատար համակարգը բավականին հին և մաշված է, ինչը էական ներդրումներ է պահանջում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ծրագրերը դիտարկել հաշվի առնելով այսօրվա իրավիճակն ու գրագետ պլանավորում իրականացնել ներդրումների համար:
«Այս ամբողջական համակարգը նույնիսկ մեր տիրապետության տակ չէ, և մենք վերջին երկու տարում ենք առհասարակ սկսել այս համակարգում ներդրումներ անել, երկու տարի է, ինչ կոյուղի ենք կառուցում: Պետք է հաշվի առնել նաև, որ սրանք ոչ սովորական հեղեղումներ են, և ամբողջ աշխարհում, տարբեր քաղաքներում այս խնդիրներն առաջանում են: Շատ դեպքերում որևէ տեսակի համակարգ ֆորսմաժորին չի կարող դիմանալ: Իհարկե, բոլոր այն հատվածներում, որտեղ կարող ենք նվազագույնը մեղմել նմանատիպ իրավիճակներում հեղեղումներից առաջացած խնդիրները, անպայման պետք է անենք»,- նշել է քաղաքապետն ու կարևորել նաև մարդկանց իրազեկ լինելու հանգամանքը, որ ճիշտ գործեն նման իրավիճակում:

Հարկ է նշել, որ Երևանում առկա հեղեղատար համակարգն արդեն իսկ ամբողջությամբ գույքագրվել է, և այս շաբաթ կառավարությունում այդ թեմայով քննարկում է լինելու:

***
Մաշտոցի պողոտայի շենքերը նախատեսվում է ապահովել գեղարվեստական լուսավորությամբ. իրականացվում են գույքագրման աշխատանքներ:

***
Երևանի սանմաքրման հավաքակայանը կհամալրվի ևս 6 նոր հատուկ տեխնիկայով: Մեքենաներն արդեն Հայաստանում են:

***
«Ակտիվ քաղաքացի» հարթակով անցած կիսամյակում ստացվել է 15016 հայտ, որից 5447-ը անմիջապես հարթակի, 9569-ը 1-05 հեռախոսահամարի միջոցով է փոխանցվել: Չկատարված հանձնարարականների թիվն այս պահին 109-ն է, որից 57-ն ավարտական փուլում է: Քաղաքապետը հանձնարարել է նվազագույնը երեք օրվա ընթացքում քաղաքացուն տալ պատասխան:

***
GIS համակարգում տեսանելի կդառնա նաև Երևանում առկա ինքնակամ շինությունների տեղադիրքը: Քաղաքապետ Ավինյանը նշել է, որ այն հնարավորություն կտա ըստ խտության, մասնավորապես բնակելի տների առումով, հասկանալ թաղամասային ինչ առաջնահերթություններով անդրադառնալ դրանց օրինականացմանը:
***
Երևանի փողոցների անվանումները հուշող ու բազմաբնակարան շենքերի վրա համապատասխան հասցեների առկայությունն ապահովող ցուցանակները տեղադրվում են նոր՝ միանման ձևավորմամբ: Կենտրոն վարչական շրջանում արդեն իսկ տեղադրվել են 26 թուջե ձուլվածքով ուղեցույց ցուցանակներ, իսկ շենքերի համարակալման՝ 15:
***
Ընթացիկ տարում Երևանում անցկացվել և արդիականացվել է 20 կմ ոռոգման նոր համակարգ: Տնտեսումների հաշվին՝ լրացուցիչ ծրագրով աշնանը ցանցը կընդլայնվի ևս 5 կմ-ով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30