Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պետությունը կարևորում է ոչ  թե աշխատանք գտնելը, այլ արժանապատիվ աշխատանք ունենալը». «Սննդի առաքիչների աշխատանքային պայմանները» խորագրով ուսումնասիրություն է կատարվել

Սեպտեմբեր 16,2024 14:12

Հայաստանում «Սննդի առաքիչների աշխատանքային պայմանները» խորագրով ուսումնասիրություն է կատարվել։ Ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի համագործակցության շրջանակում՝ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR GROUP) հասարակական կազմակերպության կողմից։

Սպասարկման ոլորտը Հայաստանի Հանրապետությունում սրընթաց զարգացում է ապրում։ Դրան զուգահեռ աճում է ոլորտում ներգրավված անձանց թիվը, որը ներառում է ամենատարբեր տարիքի, սեռի, սոցիալական կարգավիճակի անձանց, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի հետևանքով Հայաստան ժամանած օտարերկրացիների։

Աշխատողների մեծ մասը չունեն աշխատանքային տարրական իրավունքների մասին գիտելիքներ և, հետևաբար, չեն կարողանում պաշտպանել դրանք: Աշխատակիցների հիմնական խնդիրներն են աշխատանքի վտանգավոր պայմանները, անարդար եկամուտները և կազմակերպչական տարբեր խոչընդոտները։ Ինչպե՞ս են կանոնակարգվում աշխատանքային հարաբերությունները, պայմանները, որքանո՞վ են խախտվում աշխատանքային իրավունքները և ինչպե՞ս են դրանք պաշտպանվում, արդյո՞ք իրազեկ են իրենց իրավունքներից․ այս և աշխատանքային իրավահարաբերություններին վերաբերող այլ հարցեր պարզելու նպատակով  իրականացվել է «Սննդի առաքիչների աշխատանքային պայմանները» ուսումնասիրությունը՝  սննդի առաքիչների  աշխատանքային գործունեություն իրականացնելու հետ կապված խնդիրները բացահայտելու, կարիքները մասնակի գնահատելու, աշխատաշուկայում արդար պայմաններ ստեղծելու անհրաժեշտ գործիքակազմերը վեր հանելու համար։ Իրականացված  հարցումների արդյունքների հիման վրա ներկայացվել են առաջարկություններ պետական լիազոր մարմիններին և  ոլորտում ակտիվ կազմակերպություններին՝ անհրաժեշտ տեխնիկական և իրավական խոչընդոտները վերացնելու համար։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ ԱՍՀՆ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ԱՍՀՆ նախարարության և Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչներ և ոլորտով հետաքրքրված հյուրեր։

Հայաստանի արհիմությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, ողջունելով հյուրերին և կարևորելով ուսումնասիրության մերօրյա արդիականությունը, ընդգծեց, որ սա առաջին ամբողջական հետազոտությունն է , որն իրականցվել է պարզելու, թե սննդի առաքմամբ զբաղվող աշխատողները ինչ աշխատանքային պայմաններում են աշխատում, ինչքանով են նրանք տեղյակ իրենց իսկ աշխատանքային իրավունքներից և ինչքանով են այդ իրավունքները խախտվում։

ՀՀ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարևորել է աշխատողների աշխատանքային իրավունքների հանդեպ հետաքրքրվածության բարձրացում, և նշել է, որ այս հետազոտությունը և այնտեղ առկա եզրակացություններն ու առաջարկությունները վստահորեն հիմք են հանդիսանալու ոլորտի կարգավորմանն ուղղված հետագա գործընթացների համար,  քանի որ մեր պետությունը կարևորում է ոչ  թե աշխատանք գտնելը, այլ արժանապատիվ աշխատանք ունենալը։

ՀՀ ԱՍՀՆ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն իր խոսքում ընդգծեց նման հետազորությունների կարևորությունը, քանի որ ներկայում մշակվող Զբաղվածության քաղաքականության մշակման հարցում դրանք հանդիսանում են  հավելյալ գործոններ այս կամ այն ոլորտին այլ տեսանկյունից նայելու համար։

Ուսումնասիրությունն ամբողջությամբ՝ https://hamk.am/uploads/files/Առաքիչներ-ուսումնասիրություն.pdf

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30