Լրահոս
Օրվա լրահոսը

Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր

Սեպտեմբեր 16,2024 13:38

16 սեպտեմբերի, 2024 թ, Երևան Հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին․ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա WCIT2024, իսկ Մերիդիան էքսպո կենտրոնում՝ DigiTec ցուցահանդեսը՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով։ Team Telecom Armenia-ն ստանձնել է այս երկու նշանակալի միջոցառումների գլխավոր տեխնոլոգիական գործընկերոջ դերը։
 

Այսօր WCIT2024/DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը կնքեցին համագործակցության հուշագիր՝ ևս մեկ անգամ ընդգծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական կարևորությունը։ Կոնգրեսի շնորհիվ այդ ուղղությամբ իրականացվելու են համատեղ միջոցառումներ՝ Հայաստանում մրցունակ և հարմարավետ բիզնես միջավայր ձևավորելու նպատակով։

Լինելով տեխնոլոգիական առաջատար ընկերություն, որը մշտապես հետևում է աշխարհում տեղի ունեցող թվային փոփոխություններին` Team Telecom Armenia-ն խրախուսում է երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը և նպատակ ունի նպաստել հաջորդ սերնդի առաջնորդների ձևավորմանը:

«Պատահական չէ, որ Team-ը ստեղծելիս մեզ համար առաջնահերթ աջակցության ուղղություններ ենք ընտրել կրթությունը, գիտությունը և տեխնոլոգիաները։ Ընդամենը մի քանի շաբաթից կմեկնարկեն երկու խոշորամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումներ, որոնցից մեկը մեր երկիրն է ներկայացնում տեխնոլոգիական աշխարհի քարտեզում, իսկ մյուսը՝ համաշխարհային փորձն է բերում այստեղ։ Ուրախ եմ, որ Team Telecom Armenia-ն ևս մեկ անգամ դարձավ այս տեխնոլոգիական տոնի կարևոր մասը»,- մեջբերում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

WCIT2024/DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն անդրադառնալով միջոցառման մանրամասներին ու համագործակցությանը նշեց․

«WCIT2024/DigiTec-ն այն եզակի միջոցառումներից է, որն իր շուրջն է համախմբում ՏՀՏ և բիզնես համայնքն ամբողջ աշխարհից։ Արդեն իսկ երկրորդ անգամ Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային այս ձևաչափը՝ WCIT-ն՝ Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ Երևան հրավիրելով ոլորտի առաջատար դեմքերին։ 2024 թվականի թեման է՝ Մտքի ուժը. Արհեստական բանականությունն առանց սահմանների, և մենք ամբողջ աշխարհին հնարավորություն ունենք ցույց տալու հայկական մտքի ներուժը։ Այս հարցում ուրախ եմ, որ մեր կողքին է գլխավոր գործընկերներից հայկական Team Telecom Armenia-ն, և համոզված եմ, որ մենք համատեղ ունենալու ենք հաջողված իրադարձություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30