Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանը չի հասկանում, որ ինքն ամենամեծ պարգեւն է այսօր թուրք-ադրբեջանական տանդեմի համար»․ Սեյրան Օհանյան

Սեպտեմբեր 16,2024 13:15

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրանն Օհանյանն անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը,  թե այս ընդդիմությունն Աստծո պարգեւ է իրենց համար։ «Ինչ վերաբերում է պարգեւ լինելուն, այդ խոսքի հեղինակը չի հասկանում, որ ինքն ամենամեծ պարգեւն է այսօր թուրք-ադրբեջանական տանդեմի համար։ Թուրք-ադրբեջանական տանդեմը, օգտվելով այսօրվա իշխանության ապիկարությունից, դրանով է Հայաստանի Հանրապետության վրա պարտադրանքը ու ճնշումները շարունակում»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով ՔՊ խմբակցության քարտուղարի հայտարարությանը, թե դաշնակների դավաճանության պատճառով ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանվել է, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Երեւի Արթուր Հովհաննիսյանին խորհուրդ տամ Գեւորգ Աբովի հակադաշնակցական բանաստեղծությունը մյուս անգամ ԱԺ ամբիոնից կարդա։ Ծառայել եմ Գերմանիայում, զորամասում կար Շուշագիրք, Շուշիի մասին գիրք էր, մի նախադասություն ուղեղումս տպավորված է՝ դաշնակ Անդրանիկ Օզանյանը․․․ Հայ ժողովրդի հայրենասերներին մեր թշնամի երկրում կոչել են դաշնակ, դրանով ամեն ինչ ասվում է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30