Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպառազինության գնման պլանով նախատեսված էր գնել 2500 ԱԹՍ, բայց Փաշինյանը փոխարենն առավ իր ամենաթանկ սելֆիի ՍՈւ-երը»․ Հայկ Մամիջանյան

Սեպտեմբեր 16,2024 12:55

«Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով՝ փոխեց Հայաստանի Հանրապետության ապառազինությունների գնման պլանը եւ գնեց իր սելֆիի ՍՈւ-երը՝ մարդկության պատմության մեջ ամենաթանկ սելֆին՝ մի քանի տասնյակ միլիոն դոլար։ Ըստ մեր թողած սպառազինությունների գնման պլանի՝ նախատեսված էր գնել շուրջ 2500 ԱԹՍ, որոնց շուրջ կեսը պիտի հասներ ՀՀ եւ ընդունվեր ՀՀ ԶՈւ սպառազինության շարքեր մինչեւ 2020 թվականը։ Բայց Փաշինյանը փոխեց դա, փոխարենն առավ իր սելֆիի ՍՈւ-երը, որոնք պատերազմական գործողություններում որեւէ կերպ չեն օգտագործվել։ Դե հիմա թող գնան պատասխան տան, մի հատ էլ դրա ներողություն խնդրեն, որ մենք ԱԹՍ չենք ունեցել 44-օրյա պատերազմին»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Մամիջանյանն անդրադարձավ նաեւ «խաղաղության պայմանագրի» նախագծին, ասաց․ «Այդ փաստաթուղթը խաղաղության պայմանագիր անվանելը մեղք է։ Ես չգիտեմ, թե որն է այդ կետը, որը հանել են։ Այսպես կոչված խաղաղության պայմանագիրը վաղուց արդեն իր բովանդակությամբ անընկալելի փաստաթուղթ է դարձել ինձ համար, գերիների վերաբերյալ բոլորն ասացին, որ չկա, սահմանազատումը դրա հետ չի կապվում, տրանսպորտային հանգույցների հարցը հանված է, չկա։ Լավ, մեր շահը ո՞րն է, անո՞ւնը՝ խաղաղության պայմանագիր, որ հաջորդ քարոզարշավին ասեն՝ ապագա կա ու խաղաղություն կա՞։ Այսինքն՝ իրենք Ադրբեջանից հիմա գնում են հաջորդ քարոզարշավի սլոգանը։ Իսկ ինչո՞վ է վճարելու դրա դիմաց՝ ՀՀ անվտանգային շահերով։ Ի՞նչ գյուղ ուզում եք, կտանք, մենակ թողեք խաղաղություն բառը ես հաջորդ ընտրություններին օգտագործեմ․ Նիկոլ Փաշինյան»։

Ինչ վերաբերում է սահմանազատման կանոնակարգի տեքստին՝ Մամիջանյանն ասաց․ «Ադրբեջանն իրեն հետաքրքրող հատվածներում կարող է ստանալ սահմանազատման հատվածային եւ ըստ կանոնակարգի վերջնական լուծումներ, ինչպես արեց Կիրանցում, երբ մենք չորս գյուղ կորցրեցինք, որից հետո վերջնական գործընթացին նույնիսկ չգնաց։ Եվ այդ հատվածային սահմանազատումները կարող են լինել վերջնական, անբեկանելի, առանց ներպետական փուլեր անցնելու։ Այսինքն՝ միանձնյա զիջումների մասին ենք մենք խոսում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30