Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է հայտնի Դոնալդ Թրամփի դեմ երկրորդ մահափորձի մասին

Սեպտեմբեր 16,2024 12:25

Դոնալդ Թրամփի կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում են ամերիկյան իշխանությունները։

Դեպքի վայրում հայտնաբերվել է ԱԿ-47

ԱՄՆ Գաղտնի ծառայության փոխանցմամբ՝ նախկին նախագահի անվտանգության համար պատասխանատու գործակալները Թրամփին պատկանող գոլֆի դաշտի թփերի արանքում նկատել են ինքնաձիգի ծայրը։ Ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ կասկածյալը Դոնալդ Թրամփից 275-455 մետր հեռավորության վրա էր։

Միջադեպի վկաներից մեկը տեղեկացրել է, որ Գաղտնի ծառայության գործակալների կողմից հայտնաբերվելուց և իր ուղղությամբ կրակոցներից հետո ենթադրյալ մահափորձի հեղինակը դուրս է եկել թփերից, նստել սև «Նիսան» մակնիշի մեքենա և լքել տարածքը՝ դեպքի վայրում թողնելով ԱԿ-47 ինքնաձիգ, դիտանցք, երկու պայուսակ և GoPro տեսախցիկ։

Վկան հասցրել է ֆիքսել մեքենայի պետհամարանիշը, որի միջոցով տարածքային ոստիկանության աշխատակիցները ենթադրյալ հանցագործին բերման են ենթարկել։ Առերեսման ժամանակ վկան հաստատել է, որ բերման ենթարկված անձն է եղել նախագահի գոլֆի դաշտի տարածքում։

 

Մանրամասներ կասկածյալի մասին

Կասկածյալի մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում։ Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, սակայն, որ բերման ենթարկվածը Հավայան կղզիների 58-ամյա բնակիչ Ռայան Վեսլի Ռութն է։ Ըստ CBS-ի աղբյուրի՝ Ռութը 2002-2010 թվականներին դատապարտվել է մի շարք հանցագործությունների համար, այդ թվում՝ անօրինական զենք կրելու, ոստիկանության պահանջները չկատարելու, առանց համապատասխան թույլտվության մեքենա վարելու և հափշտակության մեղադրանքներով։

BBC Verify-ի տվյալով՝ «Ռայան Վեսլի Ռութ» անվամբ սոցիալական ցանցի օգտատերը նախկինում կոչ է արել զորքեր ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ կռվելու նպատակով։

 

Համատեքստ

Հիշեցնենք․ հուլիսի 13-ին ևս Դոնալդ Թրամփի հրավիրած հանրահավաքի ժամանակ իր դեմ մահափորձ էր տեղի ունեցել։ 20-ամյա Մեթյու Քրուքսը հարևանությամբ գտնվող շենքերից մեկի տանիքից փամփուշտ էր արձակել նախագահի թեկնածու Թրամփի ուղղությամբ։ Վիրավորում ստանալով՝ Թրամփը հեռացվեց բեմից։ Հանրահավաքի մասնակիցներից մեկը մահացավ, իսկ հրաձիգը Գաղտնի ծառայության դիպուկահարի կողմից հայտնաբերվեց և ոչնչացվեց։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30