ՆԳՆ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ «Օգոստոսի 12-ին, ժամը 07.35-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշենի 1-ին թաղամասի 18 շենքի հետնամասում գլխի վնասվածքով կին կա գետնին ընկած: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կնոջ դիակ: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքի հետքեր: Պարզվել է, որ մահացածը նույն թաղամասի բնակիչ, 46-ամյա Արմինե Գ.-ն է:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների եւ Մաշտոցի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 11-ի ժամը 20.00-ից օգոստոսի 12-ի ժամը 03.00-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշեն թաղամասի բնակիչներ՝ 35-ամյա, 41-ամյա եւ 39-ամյա երեք տղամարդ խեղդամահ են արել 46-ամյա կնոջը: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երեք տղամարդիկ կալանավորվել են»:
Սեպտեմբերի 12-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավո` Մ. Արամյանի նախագահությամբ փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանի պաշտպանյալի նկատմամբ, ով մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 8-րդ կետերով, կայացվել է արդարացման դատական ակտ:
Հետագայում ձեռք բերված օպերատիվ տվյալներից պարզ է դառնում, որ արդարացվածը սպանության հետ կապ չունի: Գուրգեն Հովհաննիսյանի պաշտպանյալը որեւէ ցուցմունք չի տվել, նրանք բողոք էին ներկայացրել կալանքի դեմ, նիստը եղել է դռնփակ:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.09.2024