Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի նկատմամբ մահափորձի մեջ կասկածվող մեկ անձ է ձերբակալվել

Սեպտեմբեր 16,2024 10:12

«Ազատություն». Ձերբակալվել է Ֆլորիդայի գոլֆի ակումբի մոտակայքից ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի ուղղությամբ կրակելու մեջ կասկածվող մեկ անձ, հաղորդում է Reuters-ը։

Կրակոցը հնչել է սեպտեմբերի 15-ին, եր Թրամփը գոլֆ էր խաղում Վեսթ Փալմ Բիչի իր դաշտում։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն այն ակնհայտ մահափորձ է որակել։

Իրավապահ մարմինները հայտնել են, որ կասկածյալը դեպքի վայրում թողել է AK-47 տեսակի ինքնաձիգ և այլ իրեր:

CNN-ը, Fox News-ը և The New York Times-ը, վկայակոչելով իրավապահ մարմինների անանուն պաշտոնյաներին, նշել են, որ կասկածյալը Հավայան կղզիների 58-ամյա բնակիչ Ռայան Ուեսլի Ռութն է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30